Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ագարակաձորում


Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բաց դաս- միջոցառում էր կազմակերպվել Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում (տնօրեն՝ Նաիրա Հովհաննիսյան), որին մասնակցում էին 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները:

Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ:

Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արփինե Խանամիրյանը:
Միջոցառման ավարտին ելույթի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Նաիրա Հովհաննիսյանը, իսկ վերջում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության անմեղ զոհերի անմար հիշատակը:

Միջոցառումը շարունակվեց մոմավառությամբ, կատարվեց ջահերով երթ դեպի գյուղամերձ մատուռ:

Advertisements