Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնություն Զեդեա համայնքում


Ապրիլի 22-ին Վայոց ձորի մարզի Զեդեա համայնքում,  հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանի, Տեր Ներսես քհն. Արշակյանի, կատարվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան հերոսամարտում  զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի օրհնությունը:

Խաչքարի կառուցումը նախաձեռնել էր համայնքապետարանը` համայնքապետ Սուրիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Մեծ եղեռնի զոհերին նվիրված միջոցառում էին կազմակերպել գյուղի դպրոցականները:

Օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, համայնքապետ Սուրիկ Սարգսյանը, ուսուցիչներ ու համայնքի անդամներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements