Վայոց Ձորի թեմ

Պարի միջազգային օրը  Եղեգնաձորում

Advertisements

1982թ. ից վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 29-ը Պարի միջազգային օր է հայտարարել:

Պարն ունի իր ուրույն լեզուն, այն հասանելի է  բոլորին՝ անկախ տարիքից և ազգային պատկանելիությունից: Թեպետ պարերը ծագել են աշխարհի չորս ծագերում, սակայն պարային ընդհանուր լեզվով խոսելու համար տարածությունն ու յուրացման բարդությունը խոչընդոտ չեն դարձել:

Եվ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ազգ իր պարով արտացոլում և բնութագրում է ինքն իրեն: Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Հայաստանում այս օրը նշվում է 2004 թվականից:

Ապրիլի 29-ին Վայոց ձորում   նույնպես նշվեց  Պարի միջազգային օրը:

Եղեգնաձորի քաղաքի  ամֆիթատրոնում  միջոցառումն սկսվեց   ժամը 18:00-ին: Տոնին իրենց կատարումներով հանդես եկան   Եղեգնաձորի և նրա հարակից համայնքների  պարային համույթները: Ոգևորությունը շատ մեծ էր, քանի որ առաջին անգամ էր Եղեգնաձորում նշվում  այս տոնը և յուրաքանչյուր խումբ փորձում  էր առավելագույնս լավ ներկայանալ:

Միջոցառումը եզրափակվեց “Hay Fire”  պարային համույթի ելույթով և քաղաքապետարանի  կողմից արված անակնկալ հրավառությամբ:

Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էին Վայոց ձորի թեմի Երտասարդաց միությունը, <<Վայոց ձորի մարզի մշակութային զարգացման կենտրոն>> ՀԿ-ն, Եղեգնաձորի մշակույթի տունը  և Եղեգնաձորի քաղաքապետարանը:

Երիտասարդաց միություն

Advertisements