Ուխտագնացություն  դեպի Սպիտակավոր


Ապրիլի 26-ին  Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միությունը  Գագիկ սարկավագ Հակոբյանի հետ ուխտագնացություն էր  կազմակերպել դեպի պատմական Սպիտակավորի Սբ. Աստվածածին եկեղեցի  և Պռոշաբերդ:

Սպիտակավորի Սբ. Աստվածածին եկեղեցում  կատարվեց Ճաշու ժամերգություն: Երիտասարդները Գարեգին Նժդեհի  շիրմաքարին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և շարունակեցին ճանապարհը դեպի  անառիկ Պռոշաբերդ:

Եղեգնաձորից Պռոշաբերդ գրեթե Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


ԴԵՊԻ ԱՀԱՎՈՐ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հետևյալ օրն արդեն մեկնելու օրն էր: Առավոտ կանուխ վեր կացանք, ամեն ինչ առանձնացրինք, ինչ որ մեզ հետ տանելու էինք: Խեղճ մայրս՝ թե´ պատրաստվում էր և թե՛ անընդհատ լաց լինում: Թողնելու էինք հանգիստ, հարմարավետ և ամեն տեսակի բարիքներով լիքը մեր բնակարանը և  գնալու էինք դեպի մահ: Բայց մենք՝ երեխաներս, դեռ չէինք պատկերացնում այն ահավոր արհավիրքներն ու տառապանքները. զանազան տեսակի չոր մրգեր, մեկ-մեկ շիշ էլ ընտիր գինի: Կարծես՝ զբոսանքի կամ էքսկուրսիայի էինք գնում:

Քաղաքի ամբողջ հայությունը մեկ անգամից տեղահանել հնարավոր չէր, հետևապես յուրաքանչյուր թաղամասի համար առանձին օր նշանակեցին: Յուրաքանչյուր թաղամաս իր տեղահանվելու որոշված օրը հավաքվում էր Պարույրի արտ կոչված հրապարակը, այնտեղից էլ աքսորյալների քարավանը շարժվում էր քաղաքից դուրս: Մենք նույնպես մեր տեղահանվելու որոշված օրն ինչ որ միասին տանելու էինք, նախապես տարանք Պարույրի արտը, որտեղ տեղափոխության համար մեզ հատկացրին մեկ ձիանոց մի կառք (մեկ ձիանոց կառք հատկացրին հայ կաթոլիկ 15-20 ընտանիքներին, մնացած մեծամասնությանը՝ եզան սայլեր), որի փոխադրական միջոցների տերերը թուրքեր էին, որոնց պիտի կերակրեինք և փոխադրավարձ վճարեինք:

Վերջին պահին տանը մնացել էինք հայրս ու ես: Հայրս վերջին անգամ աչքի էր անցկացնում՝ արդյոք որևէ բան չենք մոռացել: Միաժամանակ մեջտեղը մի բան տեսնում էր, վերցնում իր տեղն էր դնում, մեկ էլ տեսավ, որ ցորենի ամբարի փոքրիկ դուռը մի փոքր բացվել էր և ցորենը թափվել էր հատակին: Հայրս ամբարի դուռը փակեց, ցորենը հավաքեց և իր տեղը լցրեց: Այդ, որ տեսա, չկարողացա համբերել ու  ասացի. «Հայրի՛կ, ի՞նչ ես անում, ո՞ւմ համար ես նեղություն քաշում, թափածը հավաքում, չէ՞ որ թողնում ու գնում ենք, ով գիտի, որ սրիկան է տանելու»:

 Հայրս ասաց. «Ես սրան ձեռք բերելու համար աշխատել եմ, չեմ կարող հանդուրժել, որ իմ աչքի առաջ փչանա, երբ իր  ժամանակին սկսես աշխատել, այն ժամանակ քո աշխատանքով վաստակի և արժեքը կիմանաս, և չես հանդուրժի, որ այն փչանա, ինչ առումով էլ լինի»:

Խեղճ հայր, երևի հույս ուներ, որ կարող է վերառնանք տանը մնացած բարիքներից օգտվենք: Հետո մտավ իր սենյակը, բացեց պահարանը, վերցրեց ատրճանակը՝ փամփշտակալով ու սկսեց նկուղ իջնել: Հարցրի, թե ինչու ես նկուղ իջնում: Վերջինս  ասաց՝ ատրճանակը պահելու: Իսկ ես ասացի. «Ա՜խ հայրիկ, ինչո՞ւ հետդ չես վերցնում, չէ՞ որ ասում ես մեռնելու ենք գնում: Արդյոք  վատ կլինի, եթե մեռնելու հարկ լինի, մի քանիսն էլ դուն սպանես, գոնե քո կյանքը թանկ արժեցնես»:

Հայրս չլսեց, տարավ նկուղ, ով գիտի, որ անկյունը գցեց: Վերջում տնից դուրս եկանք, դուռը խնամքով փակեց, գոմը մտավ, այնտեղ մնացել էր կովը, որ ուզում էր միասին տանել: Մի կերպ գոմից դուրս հանեցինք և ես, պախուրցից բռնած, հայրս էլ ետևից գավազանով առաջ էր քշում, բայց Continue reading

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ


Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 3 (Կեչուտի) դպրոցն ապրիլի 30-ին հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակներում ներկայացավ շատ գեղեցիկ,

ուսուցողական ու դաստիարակչական Continue reading