Ուխտագնացություն  դեպի Սպիտակավոր


Ապրիլի 26-ին  Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միությունը  Գագիկ սարկավագ Հակոբյանի հետ ուխտագնացություն էր  կազմակերպել դեպի պատմական Սպիտակավորի Սբ. Աստվածածին եկեղեցի  և Պռոշաբերդ:

Սպիտակավորի Սբ. Աստվածածին եկեղեցում  կատարվեց Ճաշու ժամերգություն: Երիտասարդները Գարեգին Նժդեհի  շիրմաքարին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և շարունակեցին ճանապարհը դեպի  անառիկ Պռոշաբերդ:

Եղեգնաձորից Պռոշաբերդ գրեթե  անմատչելի  ճանապարհը ոտքով հաղթահարելով` ուխտավոր երիտասարդներն ապացուցեցին իրենց անմնացորդ նվիրումը դեպի հայրենի սրբությունները  և անկոտրում կամքը:

Երիտասարդաց միություն

Advertisements