Ուխտագնացություն դեպի Գնդեվանք


Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի սաները մասնակցեցին «Հարյուր տարվա սպասում» խորագրով նկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսի 42 մասնակիցներին սպասվում էր անակնկալ. նրանց համար մայիսի 1-ին կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Գնդեվանք և Վայքի Սբ. Տրդատ եկեղեցի:

Երեխաները, առավոտյան օրհնություն ստանալով Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանից, ճանապարհվեցին դեպի Գնդեվանք: Այնտեղ մասնակցեցին Ճաշու ժամերգությանը: Ապա Գագիկ սարկավագ Հակոբյանը ներկայացրեց Գնդեվանքի պատմությունը և նրա մասին ժողովրդական ավանդապատումները:

Տպավորությունը մեծ էր: Երեխաները հետաքրքրությամբ շրջում էին միջնադարյան հոյակերտ տաճարի կամարների ներքո և հիանում վանական համալիրի շքեղությամբ: Վերադարձին այցելեցին Վայքի Սբ. Տրդատ եկեղեցի և միասնական աղոթքով ավարտեցին ուխտագնացությունը:

Ուխտագնացությունը հայ Continue reading

Advertisements

Երևման Սուրբ Խաչի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին մայիսի 3-ին տոնակատարում էր խաչի 4 տոներից առաջինը՝ Սբ. Խաչի Երևման տոնը:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն իր հոգևոր հովվի՝ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի գլխավորությամբ մեկնեցին Արկազի Սուրբ Խաչ վանք, որտեղ մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչը Տեր Ներսես քհն. Արշակյանն էր:

Եղեգնաձորի ուխտավորներին միացան ուխտավորներ նաև Արտաշատից, ինչպես նաև՝ Սբ. Խաչ վանքի այս տարվա խաչքավոր Նորիկ Հակոբջանյանը՝ իր ընտանիքով: Continue reading