Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Ցախաց քար


Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը մայիսի 2-ին  կատարեց ուխտագնացություն դեպի Վայոց ձորի թեմ: Ուխտավորները եղան Ցախաց քարի վանքում,  որտեղ  մասնակցեցին  Սուրբ  և  Անմահ  Պատարագին:

Advertisements

«Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը Վայոց ձորում  


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը      Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,  ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԵՀԽ Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ  2010 թվականից ի վեր արդեն հինգերորդ անգամ իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի ընտանիք-դպրոց-եկեղեցի փոխհամագործակցության միջոցով բացահայտելու ընտանեկան որոշ հիմնախնդիրներ և մշակելու, առաջարկելու դրանց հաղթահարման հոգևոր ուղիները:  Այդ նպատակով ՀՀ հանրակրթական տարբեր դպրոցներում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը կազմակերպում է հոգևորականի հետ հանդիպումներ ինչպես ծնողական լսարաններում, այնպես էլ աշակերտների հետ: Նման հանդիպումներին կարող են հաջորդել ծնողների, աշակերտների առաջարկությամբ քահանայի կողմից  տնայցեր ու առանձին զրույց, խրոհրդատվություն-քննարկումներ: Ծրագրի շրջանակներում ենթադրվում է նաև քահանայի հետ մեկ հանդիպում զորամասում:

 Վայոց ձորի թեմում «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» 2015թ. ծրագրի իրականացման առաջին փուլին, որը տեղի ունեցավ մայիս ամսվա ընթացքում, ընդգրկված էին երկու դպրոցներ՝ Գնդեվազի միջնակարգ և Ջերմուկի ավագ դպրոցները:

Նշված դպրոցներում ավագ դասարանների աշակերտների հետ հանդիպեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնական դատիարակության կենտրոնի Վայքի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանայանը և Ջերմուկ քաղաքի Ս. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը:  Continue reading