Այսօր Վայոց ձորի մարզում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Երկրապահի օրվան


Այսօր Երկրապահի օրն է: Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:

Այսօր Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սբ. Պատարագին ներկա էին Երկրապահ կամավորական միության անդամներ, ազատամարտիկներ, հավատացյալներ:

Սբ. Պատարագի ավարտին Եղեգնաձորի Երկրապահ կամավորների հուշարձանի մոտ, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների և զոհված Երկրապահ կամավորականների:

Այնուհետև օրհնությամբ հանդես եկավ Հայր Սուրբը:

Այս հանդիսավոր արարողությանը ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի պաշտոնեությունը, Երկրապահ կամավորական միության անդամներ, ազատամարտիկներ և այլք:

Գեղեցիկ ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի սաները (տնօրեն՝ Գոհար Պողոսյան):

Վերջում իրենց անզուգական ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 2 հիմն. դպրոցի սաները: Այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչն էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Ավետիսյանը:

Վայքի Սբ. ՏրդատՎայքի Սբ. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:

Սբ. Պատարագ մատուցվեց Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում: Պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Գալուստը: Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:

Այնուհետև Ջերմուկի երիտասարդները, ձեռք ձեռքի բռնած, հպարտ եռագույններով իրենց քայլերն Continue reading

Advertisements

Միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի  հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին


Այսօր՝ ժամը 18:30-ին, Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին:

Միջոցառում կազմակերպվել էր Եղեգնաձորի ավագ դպրոցի (սցենարիստ, դպրոցի տնօրեն՝ Կարինե Հարությունյան) և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից:

Ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, մարզպետարանի պաշտոնեությունը, զինվորականներ,  ազատամարտիկներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Այսօր Երկրապահի օրն է


Այսօր Երկրապահի օրն էՋերմորեն շնորհավորում ենք Ձեզ Երկրապահի օրվա առթիվ:

Մաղթում ենք Ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն, երջանկություն և թող Բարձրյալի զորությունը Ձեզ հովանի լինի: