Զորահանդես Եղեգնաձորում


Այսօր՝ ժամը 10:00-ին, Եղեգնաձոր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական հուշարձանին հարող հրապարակում նախ տեղի ունեցավ զինվորական զորահանդես,

ապա՝ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը,  Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ և 4-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու Տ. Գալուստ քհն. Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներ, զինվորներ, Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքերի բնակիչներ:

Միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի պատանի երկրապահ ակումբի անդամ Տիգրան Ղազարյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով վերջում օրհնեց հավաքված զինվորներին, հրամանատարներին և բոլոր հավաքվածներին:

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված հանդիսության ընթացքում երաժշտական կատարմամբ հանդես եկավ Արթուր Կարապետյանը:

Զիվորական շքերթից հետո հանդիսության մասնակիցները մարզպետ Հարություն Սարգսյանի, փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ  բարձրացան Հաղթանակի բլուր` ծաղիկներ խոնարհելու և ծաղկեպսակներ դնելու Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանին:

Այսօր Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Արցախի ազատագրական պատերազմում զոհված աշխարհազորայինների և զորավարների:

Հոգեհանգստյան արարողությունից հետո Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements