Ջերմուկի Երիտասարդաց միության անակնկալը զինվորներին  


Ինչպես ասել է հայ մեծագույն գրող, հասարակական գործիչ Րաֆֆին.-<<Գոյություն ունի մի ուժ, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին` հոգով, մտքով և արյունով: Դա ազգային սերն է: Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն>>:

Մեզ` բոլոր հայերիս համար մայիսը հաղթանակների ամիս է: Մայիսի 9-ին աշխարհի բոլոր հայերը նշում են  Շուշիի ազատագրման օրը: Այսօր հաղթանակի օրվա առթիվ  Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միության անդամները և <<Սյունիք-Զարգացում>>  ՀԿ-ն  համատեղ ուժերով կազմակերպած միջոցառմամբ այցելեցին հայկական զորամասերից մեկը: Զինվորները մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին միջոցառման մասնակիցներին:

Միջոցառումն իրենից ներկայացնում էր հայրենասիրական երգեր, ազգագրական պարեր, ժողովրդական հին խաղեր, որոնց Continue reading

Advertisements