Ջերմուկի Երիտասարդաց միության անակնկալը զինվորներին  


Ինչպես ասել է հայ մեծագույն գրող, հասարակական գործիչ Րաֆֆին.-<<Գոյություն ունի մի ուժ, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին` հոգով, մտքով և արյունով: Դա ազգային սերն է: Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն>>:

Մեզ` բոլոր հայերիս համար մայիսը հաղթանակների ամիս է: Մայիսի 9-ին աշխարհի բոլոր հայերը նշում են  Շուշիի ազատագրման օրը: Այսօր հաղթանակի օրվա առթիվ  Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միության անդամները և <<Սյունիք-Զարգացում>>  ՀԿ-ն  համատեղ ուժերով կազմակերպած միջոցառմամբ այցելեցին հայկական զորամասերից մեկը: Զինվորները մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին միջոցառման մասնակիցներին:

Միջոցառումն իրենից ներկայացնում էր հայրենասիրական երգեր, ազգագրական պարեր, ժողովրդական հին խաղեր, որոնց ուրախությամբ  մասնակցեցին նաև զինվորները:

Զինվորների ոգևորությունը հատկապես երևաց նրանց  «Յարխուշտա» պարում, որի ժամանակ հարապարակը մի ակնթարթ վերափոխվեց կռվի դաշտի: Միջոցառման նպատակն էր ոչ միայն ուրախացնել մեր զինվորներին, այլև ուսուցանել և արմատացնել նրանց մեջ մեր ազգային արժեքները, որոնց շնորհիվ էլ մենք կանք որպես հայ:

Այսօր մենք, մեր մեջ կրելով մեր ազգային արժեքները և սիրելով մեր հայրենիքը, կարող ենք ասել մեր հերոս նահատակներին.<<Իզուր չի եղել միասնական և ազատ Հայաստան ունենալու ձեր երազանքի համար մղված պաքարը>>:

Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու Տիկնանց միությունը իր համեղ անակնկալն էր պատրաստել մեր հայրենիքի պաշտպանների համար. Երիտասարդաց միության անդամներն իրենց հետ տարել էին նաև Տիկնանց միության մայրական սիրով պատրաստված գաթաները:

                                     Ջերմուկի Սրբ Գայանե եկեղեցու Երիտասարդաց միություն

Advertisements