Ուխտագնացություն դեպի Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի


Մայիսի 10-ին Երևանի մի խումբ հավատացյալ ուխտավորներ՝ առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի և Արժանապատիվ Տ. Ոսկան քհն. Հովհաննիսյանի այցելեցին Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ձեռամբ Հայր Աղանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչ հոգևորականն իր խոսքում նշեց. «Մեր քրիստոնեական կյանքն իր բնույթով մի մեծ ու տևական ուխտագնացություն է, ճանապարհ է, որ մեզ տանում է Տիրոջ առաջ: Բայց և այդ մեծ ընթացքի մեջ մենք միշտ փորձում ենք գնալ մեր հինավուրց ու սքանչելի, լեռներին բազմած վանքերը: Եվ մյուսները, ինչու չէ նաև մենք, կարող ենք հարց տալ՝ ինչու գնալ հարյուրավոր կիլոմետր ճանապարհ անցնել աղոթելու կամ Սուրբ Պատարագի մասնակցելու համար, որովհետև այդ նույնը կարող ենք անել նաև մեզ ավելի մոտ գտնվող եկեղեցիներում: Սակայն ուխտագնացությունն ունի երեք հիմնական նպատակ.
Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


ՀԱՍԱՆ ՊԱՏՐԻԿ ԵՎ ՀԵՔԻՄ ԽԱՆ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հաջորդ օրը առավոտյան, սովորականի նման դեռ արևը չծագած, մեր քարավանն սկսեց առաջ շարժվել: Այն կանայք, որոնց հարազատները երեկոյան տարել էին և չէին վերադարձել, քարավանին ուղեկցող ժանդարմներից հարցնում էին իրենց հարազատների մասին, թե ուր են և ինչ արեցին նրանց: Ժանդարմները հեգնանքով պատասխանում էին` շուտով կմիանաք նրանց:

Պետք է նշել նաև, որ այն բոլոր քարավաները, որոնք անցել են, մեզանից առաջ կամ վերջը, այդ քուրդ կոչված բորենիների որջից հասան Չելեպի կոչված գյուղից, մեզ նման կողոպտվել, իսկ ողջ մնացած այրերին գազանաբար սպանել են:

Այսպիսի ուղերթը վայրենի քրդերով բնակեցված վայրերով նախապես խնամքով մշակված և հրահանգավորված է լինում հրեշատիպ մարդկանցից բաղկացած Երիտ. թուրք կոչված կուսակցության ղեկավարներ Թալեաթ, Էնվեր կոչված ճիվաղների կողմից:

Այդ օրը, առանց որևէ նոր դժբախտ դեպքի, անցկացրինք բաց երկնքի տակ,  երկոտանի բորենիներից հեռու:

Հետևյալ օրը` ցերեկվա ժամը 10-11 ժամանակները, հասանք քրդաբնակ Հասան Պատրիկ գյուղը: Հազիվ գյուղից անցել էինք, չգիտեմ ինչի համար, քարավանը կանգնեց: Մեր սայլը գտնվում էր գյուղից 100 քայլ հեռավորության ճամփի աջ եզրից 2 մետր այն կողմ` թփերով ծածկված ձորին: Հանկարծ թփերի տակից մի քուրդ դուրս եկավ, հարձակվեց ինձանից 10-15 քայլ հեռու կանգնած հայ մի ծերունու վրա ու գլխին գավազանի մի հարված հասցնելով՝ զոհին քարշ տվեց ու թփերի մեջ անհետացավ:

Ես սարսափեցի և անմիջապես անցա սայլերի հակառակ կողմը, որտեղ  հորս և եղբորս գտա, տեսածս պատմեցի և զգուշացրի, որ ձորին չմոտենան: Ես սարսափից դեռ չէի սթափվել, ուստի ոճիրի կատարված վայրը անապահով համարելով՝ սկսեցի առաջանալ կառքերի հակառակ կողմով: Հազիվ ձորը վերջացել էր, տեսա ճամփի աջ կողմում մի քարավան իջևանել է, դրանց վրաններից մեկի մեջ մտա, որպես թե՝ վտանգից թաքնվեցի:

Հովհաննես Ալեքսանդրյանի ձեռագիրը

Որոշ ժամանակ անցնելուց հետո՝ հուսալով, որ վտանգը ինձանից հեռացել է, վրանից դուրս եկա և սկսեցի մերոնց որոնել, բայց նրանք չկային: Գնում եմ մինչև քարավանի սկիզբը, մերոնց չեմ տեսնում, գնում եմ հակառակ կողմի մինչև վերջը, դարձյալ մերոնք չկան: Նորից սկսեցի դեպի քարավանի սկիզբը գնալ և հազիվ հասել էի քարավանի մեջտեղը, հանդիպեցի Մելիքի տղա Հովհաննեսին` ձի նստած, քարավանի Continue reading