Ժողով առաջնորդարանում  


Ժողով առաջնորդարանում   Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ Վայոց ձորի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատուների հետ ժողով:

Ժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված տարածաշրջանում քարոզչությունն առավել արդյունավետ դարձնելու կապակցությամբ:

Առաջնորդ Սրբազան Հայրը խնդրի լուծման լուծումներ առաջադրեց և հատկապես կարևորեց ՔԴԿ պատասխանատուների և թեմի հոգևորականաց դասի համակարգված համագործակցության արդյունավետությունը:

Եղան տարբեր խնդիրների շուրջ քննարկումներ, առաջարկներ ու փոխհամաձայնություններ: Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Քրք կէօզ-40 կամար կամուրջ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Քրք կէօզը գտնվում է Մալաթիա քաղաքից 10-15 կմ հեռու՝ Թոխմախ կոչված ջրառատ գետի վրա: Գետի ձախ ափին, որտեղ իջևանել էր մեր քարավանը, բավականին ընդարձակ մի տարածություն, որտեղից անցնում է Սեբաստիա-Խարբերդ խճուղին: Փոքր մի բլուրի ստորոտում՝ ճամփից ոչ հեռու, կար մի աղբյուր և ժանդարմների պահակատուն: Այդ աղբյուրի ջրի հերթը գիշեր-ցերեկ չէր վերանում:

Հաջորդ օրը հայտնեցին, որ մեզ բերող սայլերը վերադառնալու են այդտեղից այն կողմ: Նրանք, որոնք սայլերով ճամփորդել ցանկանում են 2 ոսկի պետք է վճարեն, իսկ դրամ չտվողները ոտքով կգնան: Հայրս 2 ոսկի տվեց, ինչպես նաև ուրիշներ, բայց ոչ ոք չհետաքրքրվեց, թե այդ ինչ սայլեր են, որ մեզ տրամադրելու են և բոլոր դրամ տվողներին բավարարելու են: 2 ոսկին տալուց հետո սպասում էինք մեկնելու հրամանին, բայց պարզվեց, որ այդտեղ դեռ մի քանի օր ևս մնալու ենք, ուստի կանայք սկսեցին մաքրությամբ զբաղվել. գետեզերքում լվացք էինք անում, իրենք լողանում: Հայրս նույնպես ցանկանում է լողանալ վերջին անգամ, որի ընթացքում այդտեղից անցնում է մի ժանդարմ, որը հարձակվում է հորս վրա և սկսում է գավազանով խփել: Հեռվից կանայք տեսնում են և  օգնության հասնում ու հորս մահից փրկում:

Մի քանի օր հետո հայտարարվեց, որ հաջորդ օրը մեկնելու ենք սայլով, կգնան նրանք, որոնք 2 ոսկի ևս կուտան, այդ հաշվով սայլը և եզները մեզ տրամադրում էին իրենց կրկնակի արժեքով: Նա էլ 20 կմ ճամփա գնալու համար, որովհետև, երբ Ֆոնճլար կոչված գյուղը հասնեինք, սայլերը մեզանից վերցնելու էին: Այն սայլերը, որ մեզ տրվեցին մի օր առաջ, այդտեղ եկած հայ աքսորյալ գյուղացիներից բռնագրավեցին:

Պեյ բունար և Ֆոնճլար

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ  (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)Հայրս 2 ոսկի ևս տվեց սայլի համար: Հաջորդ օրը մեծ դժվարությամբ մի սայլ ճարեցինք, մեզ մնացած 2 անկողինները վրան կապեցինք և ճանապարհվեցինք դեպի Մալաթիա: Մեզ թույլ չտվեցին Մալաթիա քաղաքը մտնելու: Կես օրվա դադարին Մալաթիայից 1կմ հեռու՝ ծառերով շրջապատված մի հողամասում, կանգ առավ մեր քարավանը: Մալաթիայի թուրքերը բերել էին զանազան տեսակի սննդամթերք, միրգ՝ մեզ վաճառելու: Իհարկե, կրկնակի, եռակի գներով, ուրիշները եկել էին աքսորականներից չնչին գներով հագուստ, զարդեղեն գնելու, իսկ եթե ապրանքի տերը չհամաձայներ իրենց առաջարկած գներին, բռնի, անվճար վերցնում էին:

Երկու ժամ այդտեղ հանգստանալուց հետո քարավանը  նորից շարժվեց: Երեկոյան կանգ առանք Բեյ բունար կոչված ձորը՝ գիշերելու: Այդ վայրը Մալաթիա-Խարբերդ խճուղու կողքին էր: Մալաթիայից 3-4 կմ հեռու բլուրներով շրջապատված բավականին խորը մի ձոր է, որի կենտրոնից բխում է սառնորակ մի ջուր, որը կարող է մի ալրաղաց աշխատեցնի: Continue reading