Ժողով առաջնորդարանում  


Ժողով առաջնորդարանում   Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ Վայոց ձորի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատուների հետ ժողով:

Ժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված տարածաշրջանում քարոզչությունն առավել արդյունավետ դարձնելու կապակցությամբ:

Առաջնորդ Սրբազան Հայրը խնդրի լուծման լուծումներ առաջադրեց և հատկապես կարևորեց ՔԴԿ պատասխանատուների և թեմի հոգևորականաց դասի համակարգված համագործակցության արդյունավետությունը:

Եղան տարբեր խնդիրների շուրջ քննարկումներ, առաջարկներ ու փոխհամաձայնություններ:

Նշենք նաև, որ Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջանների պատասխանատուներին միացավ նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ի կողմից Վայքի տարածաշրջանի ՔԴԿ նոր պատասխանատու տիկին Մերի Ջանոյանը:

Մենք ևս շնորհավորում ենք տիկին Ջանոյանին և մաղթում, որ Ամենակալ Աստված զորացնի և օրհնի իր առաքելության մեջ:

Թեմի լրատվության բաժին

Advertisements