Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտավորների այցը Վայոց ձորի թեմ


Մայիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու համայնքը երիտասարդաց միության հետ, առաջնորդությամբ Տեր Միքայել քհն. Նուրիջանյանի, ուխտագնացության էին եկել Վայոց ձորի թեմի ուխտավայրեր:

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի օրհնությամբ Արկազի Սուրբ Խաչ վանքում Տեր Միքայել քհն. Նուրիջանյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ։ Continue reading

Advertisements

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ


Հինանց յոթերորդ կիրակին մեր տոնացույցի մեջ ծանոթ է իբրև Երկրորդ Ծաղկազարդ: Այսպես է կոչվում երկու պատճառով. նախ որովհետև  Հինանց շրջանին ամբողջությամբ կարդացված չորս Ավետարաններից Ծաղկազարդի հատուկ ընթերցվածները հանդիպում են այս կիրակիին: Մեր գրությունների շարքի սկզբում ասել էինք, որ ըստ Հայաստանյայց Եկեղեցու կանոնների, Հինանց օրերի րնթացքում կարդացվում են չորս Ավետարաններն ամբողջությամբ: Արդ կարգն այնպես է բերում, որ այս կիրակիին լինեն Հիսուսի Երուսաղեմ մուտքի ավետարանական ընթերցվածները:

Երկրորդ պատճառն այն է, որ Համբարձման այս չորրորդ օրը մեզ հասնում են ի վերին Երուսաղեմ Հիսուսի հաղթական մուտքի արձագանքները: Ու այս արձագանքները գալիս են մեզ ազգային գողտրիկ ավանդության միջից, եղեգնյա սրնգի միջից հոսող սրտառուչ մեղեդիի նման: Ըստ այդ ավանդության, մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իր խոր վիրապային բանտարկության ընթացքում վայելում է այցելությունը և ներկայությունը երկնային մի էակի, որը ոչ միայն սփոփում և սրտապնդում է նրան իր այս անհույս կացության մեջ, այլ նաև բանտի չարաշուք և խավար մթնոլորտը վերածում է իրական երկնքի:

Այնպես է պատահում, որ այդ հրեշտակը համբարձման չորրորդ օրը բացակայում է,  և հաջորդ օրը, երբ Լուսավորիչը հարցնում է պատճառը, հրեշտակը բացատրում է, որ ամեն տարի Քրիստոսի երկինք հաղթական վերադարձը փառաբանելու համար է, որ հրեշտակների ինը դասերն ինն օրեր շարունակ հանդեսներ են պատրաստվում: Եվ որովհետև ինքրը պատկանում էր հրեշտակների չորրորդ դասին, ուստի պարտավոր էր այդ օրն իր խմբի հետ լինել՝ հանդիսադրելու համար Հիսուսի երկինք մուտքի Չորրորդ օրը:

Միամիտ այս ավանդությունը նույնքան պարզությամբ երգվում է նաև օրվա Օրհնություն շարականի առաջին պատկերի մեջ: Ավանդությունները, երբ պատմություն են, արձագանքներն են պատմական դեմքերի և դեպքերի, իսկ երբ դյուցազնավեպեր կամ հեքիաթներ են, ցոլացնում են ժողովրդի ներքին ապրումները, ցանկությունները, ընկերային ու բարոյական ըմբռնումները: Հայկ Նահապետի ավանդությունը ոչ միայն փորձ է Հայ ժողովրդի կողմից իր անվան մեկնաբանության, այլ նաև արտացոլումն է իր ամուր կորովի ու ազատատենչ ոգու, որից՝ ազատությունից որքան էլ հաճախ զրկված է մնացել, սակայն երբեք չի հրաժարվել այն ձեռք բերելու ցանկությունից: Արա Գեղեցիկի զրույցր Հայ ժողովրդի ընտանեկան սրբության հանդեպ ունեցած բարձր ըմբռնումի արտաքնացումն է: Սասունցի Դավիթը բռնակալությունների դեմ տրված պատասխանն է: Ւսկ «մեծահրաշ» այս ավանդությունը Continue reading