Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտավորների այցը Վայոց ձորի թեմ


Մայիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու համայնքը երիտասարդաց միության հետ, առաջնորդությամբ Տեր Միքայել քհն. Նուրիջանյանի, ուխտագնացության էին եկել Վայոց ձորի թեմի ուխտավայրեր:

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի օրհնությամբ Արկազի Սուրբ Խաչ վանքում Տեր Միքայել քհն. Նուրիջանյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ։

Նախ Եղեգնաձորի առաջնորդանիստ ՍբԱստվածածին եկեղեցում նրանց ընդունեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն․ Հովհաննիսյանը, ով ողջույնի խոսքով հանդես եկավ, ապա միասնական աղոթքից հետո արժանապատիվ Տեր Հայրերն ուխտավորներին առաջնորդեցին Արկազի Սուրբ Խաչ վանք։

Սբ. Պատարագից հետո ուխտավորները սիրո ճաշի մասնակցեցին, որից հետո մեկնեցին Թանահատի վանք, եղան «Գլաձորի համալսարան» պատմա-մշակութային արգելոց-թանգարանում:

Վերջում այցելեցին Նորավանքի վանական համալիր ու Փոկասի մատուռ:

Թեմի լրատվության բաժին

Advertisements