Մեր մշակույթի քարե վկաները


«…Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական

Դեպի դարերը նորից՝ դեպի պայծառ Ապագան…»

(Եղիշե Չարենց)

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Այդ օրը «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Մեր մշակույթի քարե վկաները» խորագրով միջոցառում:

Ներկա էին ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Վերնաշենի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Վայոցձորցիների համար հիշողության վկաներ են ամեն  մի գյուղատեղի, ամեն մի խաչքար ու տապանաքար, միջնադարից մեզ հասած ամեն մի եկեղեցի ու վանական համալիր:

Միջոցառման ընթացքում Երիտասարդաց միության անդամները տեղեկություններ ներկայացրին Նորավանքի վանական համալիրի, Գնդեվանքի, Շատիվանքի,  Արատեսի և  անցյալի հայ  մշակույթի անզուգական օջախներից մեկի՝ Գլաձորի համալսարանի մասին, որի սաներից են «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության հեղինակ Ստեփանոս Օրբելյանը, Տաթևի համալսարանի նշանավոր ուսուցչապետ, փիլիսոփա Հովհան Որոտնեցին, Մոմիկ ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչը, Թորոս Տարոնացի մանրանկարիչը, բանաստեղծ Հովհաննես Երզնկացին, որոնց թողած արվեստով  այսօր հպարտանում է մեր սերունդը:

Երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները (Երաժշտական դպրոցի տնօրեն՝ Իրինա Շահինյան, ուսուցչուհի՝ Սոֆյա Հովհաննիսյան):
Վերջում շնորհավորական խոսքով հանդես եկան Մելանյա Դովլաթյանը, Իրինա Continue reading

Advertisements