Ուխտագնացություն դեպի Ս. Կեչառիսի վանական համալիր և Ս. Հովհաննես եկեղեցի


Մայիսի 17-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու հավատացյալները մտքի և հոգու ներդաշնակությամբ, իրենքն իրենց հետ հաշտ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանի ուղեկցությամբ ուղևորվեցին դեպի Սրբ. Կեչառիսի վանական համալիր:

Այստեղ մասնակցեցին Սուրբ Պատարագին, ապա յուրաքանչյուրն իր մտերմիկ զրույցն ունեցավ Աստծո հետ: Սրբ. Կեչառիսի վանական համալիր ուխտի էին եկել նաև Մարտունի քաղաքի հավատացյալները: Նրանց հետ ճաշելուց հետո մենք ճանապարհվեցին դեպի Աբովյանի Սրբ. Հովհաննես եկեղեցի:

Այստեղ ևս հավատացյալներն իրենց ի խորոց սրտի  խոսքն ունեցան Աստծո հետ` հուսալով Continue reading

Advertisements

Հանդիպում առաջնորդարանում


Ժողով առաջնորդարանում   Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդիպեց Եղեգնաձորի և մերձակա համայնքներում բնակվող առողջական խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հետ:

Հանդիպումը կազմակերպել էր թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը:

Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը ու տիկին Խնկանուշը հունիսի մեկին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ են նախապատրաստում:

Այս միջոցառումների առանցքը պիտի լինի վերոհիշյալ երեխաների և նրանց չմկրտված ծնողների մկրտությունը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Պեյ բունար և Ֆոնճլար

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ժամը 5-ին հասանք Ֆոնճլար կոչված գյուղը, որտեղ Թուրքիայի հյուսիս արևելքից մեզնից առաջ և հետո հարյուր-հազարավոր թշվառ հայ մայրեր, քույրեր, ծերունիներ, պատանիներ և անչափահաս մանուկներ եկել էին այդ սարսափելի վայրը: Ոմանք այդտեղ իրենց վախճանը գտել, իսկ ողջ մնացածները շարունակել էին անվերջանալի ճամփան՝ ավելի սարսափելի և ահավոր տառապանքների երթարկվելուց հետո ողբերգական մահով մահանալու:

Սիրելի՛ ընթերցող, եկուր միասին գնանք ուսումնասիրելու Ֆոնճլար կոչված հայ ժողովուրդի համար պատրաստված այն դժոխքներից մեկը, որի նմանը, բացի թուրքից և քուրդից, ոչ ոք պատկերացնել և ոչ էլ կարող է երևակայել:

Մալաթիա-Խարբերդ խճուղին Մալաթիայից 7-8 կմ դեպի Խարբերդ թեքվենք. աջ նեղ մի արահետով մեկ կիլոմետր քայլելուց հետո կհասնենք Ֆոնճլար կոչված զարհուրելի դժոխքը: Միջին բարձրության մի լեռ, որի ստորորտում բավական ընդարձակ մի դաշտ, դաշտի արևելյան կողմում գյուղ, իսկ արևմտյան կողմում բաց դաշտ, որը ծառայում է հայ աքսորյալների ժամանակավոր կայան: Կայանչի մտած, գյուղի և կայանի մեջտեղում մի փոքր լճակ կար, լճակի եզերքին մի քանի ուռենու ծառեր կային: Այդտեղ քրդերից, թուրքերից բաղկացած մի բազմություն. մի մասը իրենց հետ բերել են հաց, պանիր և այլ սննդամթերք վաճառելու: Ուրիշները եկել են սպանության և կողոպուտի, իսկ այն լճակը, որ տեսանք, դրա անմիջական եզերքին՝ ծառերի շուքի տակ, իրենց մայրերից լքված հայ մանուկներ, նրանց մեջ կարող եք տեսնել այնպիսիներին, որոնք կմախքացել, սևացել, պառկել և հազիվ շնչում են: Կան նաև այնպիսիներ, որոնք դեռ ուժ ունեն նստած մնալ, ապշած նայում են մարդկանց, կարծես՝ բողոքում մարդկանց և Աստծուն, որ իրենց տառապանքին անուշադիր են: Ուրիշներ, որոնց մայրերը մեկ կամ երկու օր առաջ լքել, գնացել են, դեռ գույն կա իրենց դեմքերին. լաց լինելուց հոգնել են, կարծես՝ սպասում են մայրիկին, բայց թշվառ մայրիկը իրենց թողել է կսկիծով:

Նրանք, որոնց մայրերը նույն օրը թողել-գնացել, լաց լինելուց հոգնել են, սկսել են միմյանց հետ խաղալ, հող են հավաքում, փոքրիկ բլուրներ շինում, թաթիկներով լճից ջուր տանում, իրենց համար տնակ սարքում՝ ցույց տալով իրենց ցեղի աշխատասեր, շինարար հատկությունը: Այս լքված, թշվառ մանուկներից ոչ մեկը 2-3 տարեկանից բարձր չէր լինի:

Սիրելի՛ ընթերցող, արի մտնենք գաղթակայան, պատկերացնենք, որ առավոտյան քարավանը գնացել, դեռ նորը չի եկել, ինչ եք տեսնում վրանանման որջերում՝ լքված, հիվանդ ծերունիներ, երեխաներ: Մի վրանանման որջում պառկած է մի ծերունի մահամերձ վիճակում, որը նվաղկոտ ձայնով կանչում է իր հարազատին, խնդրում է մի ումպ ջուր, լսող չկա: Մի ուրիշ վրանի տակ մայրը՝ իր փոքր երեխայով, ինքը հիվանդ, կմախքացած շարժվելու անկարող, ինչ սարսափելի վախճան է ունենալու: Վրանի մի անկյունում գետնին պառկած 7-8 տարեկան խեղճ մի աղջիկ, տարել են կայանի մոտակա ձորակն սպանելու, սուրով խփել են ուսին, վիրավորել, չի մահացել, քարշ գալով՝ եկել հասել է այդտեղ: Վերքը որդնոտել, խեղճը տնքում և մորն է կանչում՝ մայրի՜կ-մայրի՜կ:

Սեբաստացի հայուհիներ

Սեբաստացի հայուհիներ

Գնանք ավելի առաջ, ահա մի ուրիշ վրանանման որջ, որի տակ՝ ցնցոտիների վրա, պառկած ծեր մի կին, աչքերը կիսաբաց, հյուծված, սոված-ծարավ, կիսաանզգայացած, կարծես՝ Աստծուց խնդրում՝ հոգին առնել, տառապանքին վերջ տալ:

Մի ուրիշ տեղ մի տասնյակ ծեր կանանց, երեխաների դիակներ. բոլորն էլ մերկ, մերկացված երկոտանի բորենիների կողմից և այսպես շարունակ. մեռած, կիսամեռ, հիվանդ, անտեր լքված երեխաներ և անհամար դիակներ՝ նեխած, սևացած, այլանդակված:

Եկու՜ր, արի՛, տե՛ս, ահավորներից ահավորը, տես այս երիտասարդ կնոջն սպանել և մերկացրել են, ունեցել է երկվորյակ 2-3 տարեկան երեխաներ, երեխաներին ողջ են թողել: Նրանք նույնպես մերկ են, մեկը՝ աջից, մյուսը՝ ձախից, մեռած մայրերի կուրծքերին կպած, ծծում են, եթե սիրտդ թույլ է, սիրելի՛ ընթերցող, խորհուրդ չեմ տա նայել նախորդը չունեցող այս ողբալի տեսարանին:

Երբ նոր քարավան է գալիս, նորեկները կայարանում եղած դիակների ոտքերից բռնած, քարշ են տալիս կայարանից դուրս, իրենց տեղ են բացում: Այսպիսով նեխած, սևացած, այլանդակված դիակների կույտեր են առաջացել կայարանի շրջապատում, որոնց ահավոր հոտից շնչել հնարավոր չէր: Continue reading