Հանդիպում առաջնորդարանում


Ժողով առաջնորդարանում   Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդիպեց Եղեգնաձորի և մերձակա համայնքներում բնակվող առողջական խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հետ:

Հանդիպումը կազմակերպել էր թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը:

Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը ու տիկին Խնկանուշը հունիսի մեկին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ են նախապատրաստում:

Այս միջոցառումների առանցքը պիտի լինի վերոհիշյալ երեխաների և նրանց չմկրտված ծնողների մկրտությունը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում:

Այսօր արժանապատիվ Տեր Հայրն այս առթիվ բանախոսեց «Մկրտություն և փրկություն» թեմայով՝ ներկաներին մեկնելով Մկրտության խորհուրդն ու դրա կատարման անհրաժեշտությունը:

Եղան ակտիվ քննարկումներ, արծարծվեցին մկրտության նախապատրաստման հետ առնչվող հարցեր:

Թեմի լրատվության բաժին

Advertisements