Ուխտագնացություն դեպի Ս. Կեչառիսի վանական համալիր և Ս. Հովհաննես եկեղեցի


Մայիսի 17-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու հավատացյալները մտքի և հոգու ներդաշնակությամբ, իրենքն իրենց հետ հաշտ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանի ուղեկցությամբ ուղևորվեցին դեպի Սրբ. Կեչառիսի վանական համալիր:

Այստեղ մասնակցեցին Սուրբ Պատարագին, ապա յուրաքանչյուրն իր մտերմիկ զրույցն ունեցավ Աստծո հետ: Սրբ. Կեչառիսի վանական համալիր ուխտի էին եկել նաև Մարտունի քաղաքի հավատացյալները: Նրանց հետ ճաշելուց հետո մենք ճանապարհվեցին դեպի Աբովյանի Սրբ. Հովհաննես եկեղեցի:

Այստեղ ևս հավատացյալներն իրենց ի խորոց սրտի  խոսքն ունեցան Աստծո հետ` հուսալով արժանանալ նրա ողորմածությանը և ուժ ու զորություն ստանալ Սուրբ վայրերից՝ դիմակայելու գալիք փորձություններին:

                          Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միություն

Advertisements