Վայոց ձորի թեմի հոգևորականաց դասը  մասնակցել է Վերջին զանգի միջոցառումներին


Վայոց ձորի թեմի հոգևորականաց դասն այցելեց դպրոցներ, մասնակցեց Վերջին զանգի հանդիսություններին և հանդես եկավ օրհնության խոսքով:

Եղեգնաձորի ավագ դպրոցի Վերջին բաց դասին ներկա  էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլք:

Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդ Տ․ Զարեհ վրդ․ Կաբաղյանը, ապա ելույթ ունեցավ փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը:

Արենի և Արփի համայնքների  դպրոցների Վերջին զանգի միջոցառումներին մասնակցել է Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը:

Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն․ Սահակյանը մասնակցել է Ջերմուկի ավագ դպրոցի Վերջին զանգի միջոցառմանը և հանդես է եկել օրհնության խոսքով։

Տեր Ներսես քհն․ Արշակյանը  մասնակցել է Վայքի ավագ դպրոցի, վարժարանի,  Ազատեկ համայնքի դպրոցի ու նախակրթարանի ավարտական միջոցառումներին և հանդես է եկել օրհնության խոսքով։

Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում շրջանավարտներին ընդունեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանը և հանդես եկավ օրհնության խոսքով: Continue reading

Advertisements

Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սարդարապատի ճակատամարտում զոհված հայորդիների


Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սարդարապատի  ճակատամարտում զոհված հայորդիներիԱյսօր Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում կատարվեց  Հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Սարդարապատի ճակատամարտում զոհված հայորդիների:

Հավիտենական հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի:

Շնորհավոր Վերջին զանգ


Շնորհավոր Վերջին զանգ

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Վերջին զանգի կապակցությամբ, ցանկանում ենք, որ ձեր սրտերում վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին:
Մաղթում ենք, որ Ամենակարող Աստված օրհնի ձեր կյանքի ուղին և շնորհի երջանկություն ու ամենայն բարիք: