Գլաձորի միջն. դպրոցում հնչեց Վերջին զանգը


Գլաձորի միջնակարգ դպրոցում ղողանջեց ավարտական Վերջին զանգը. հարազատ կրթօջախին հրաժեշտ էին տալիս 12-րդ դասարանցիները:

Ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանը, դպրոցի տնօրեն Արուսյակ Հայրապետյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ համակարգող Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Դասղեկ Լիլյա Սարգսյանի  նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում:

 Դասվարներն էին Մարգո Հովհաննիսյանը և  լուսահոգի Գոհար Հարությունյանը:

Սիրո ու երախտագիտության, անսահման շնորհակալության ու գնահատանքի խոսքերով էր համեմված ամբողջ միջոցառումը:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Արուսյակ Հայրապետյանը, փոխտնօրեն Ռաֆիկ Գյուլնազարյանը, 12-րդ դասարանի դասղեկ Լիլյա Սարգսյանը  և այլք:

 

Advertisements