ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ.  ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Արևմտահայերենում գաղտնավանկի ը-ի արտասանությունն առա­վել զգալի է. այն արտասանվում է առավել թանձր մանավանդ բառասկզբի սպ, սփ, սկ, զբ, զգ, շտ (շփական + պայթական) և նման հնչյունախմբերով սկսվող բառերում, ինչպես ՝ ըսպասել, ըսփոփել, ըսկսիլ, ըզբոսնուլ, ըզգալ, ըշտաապել (բերված օրինակներում զանց ենք առնում փոխազդե­ցական հնչյունափոխության հետ կապված այլևայլ հնչյունափոխական երևույթները ՝ բառապատկերը չաղճատելու համար) :

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքըԲառերի արտասանական տարբերակներում պարտադիր կերպով պետք է նշել գաղտնավանկի ը-երը, որոնք հաճախ երկու տարբերակ­ներում հնչվում են տարբեր դիրքերում՝ բզկըտել – բզըկտել, ընկըճվել – ընկճըվիլ, բռնըկվել – բռընկիլ, կրկընվել -կրկնըվիլ, ձեռնըտու– ձեռընտու, ձեռնըպահ-ձեռընպահ, պատըժվել – բաճճըվիլ և այլն: Որոշ դեպքերում գաղտնավանկի ը-ն իմաստազատիչ դեր ունի, ինչպես՝ անցնել – անցնել և անցընել – անցկացնել:

Հնչյունափոխական երևույթների մանրամասն քննությունը ակնհայտ է դարձնում մի իրողություն. ուղղագրական – հնչյունափո­խական տարբերություններ առկա են ոչ միայն արևելահայ – արևմտա­հայ համակարգերի միջև, այլև արևմտահայերենը ինքն իր մեջ ունի մի շարք բազմաձևություններ (երբեմն միևնույն բառն ունենում է գրության 2-3 տարբերակներ): Այդ առումով կարելի է առաջարկել արևելահայ – արևմտահայ ուղղագրական – հնչյունափոխական տար­բերակների հետևյալ դասակարգումը.

  1. Արտաքին (միջհամակարգային) զուգաձևություններ:
  2. Ներքին (ներհամակարգային) զուգաձևություններ:

 Արտաքին զուգաձևություններ կամ տարբերակներ ասելով ՝

նկատի ունենք արևելահայերենի և արևմտահայերենի միջև եղած գրության տարբերությունները, երբ լեզվի տարբերակներից յուրա­քանչյուրը դիտարկվում է իբրև առանձին, ինքնակա համակարգ, ուստի հիշյալ տարբերությունները ավելի ճշգրիտ կլինի անվանել միջհամակարգային տարբերություններ: Դրանք ընդգրկում են ամենատարբեր երևույթներ, որոնք ներկայանում են հետևյալ ենթախմբերով:

1ա. Ընդհանրական (շեշտից կախված) հնչյունափոխության հետևանքով առաջացած տարբերություններ, որոնք տարաբնույթ են և առնչվում են լեզվի տարբեր մակարդակներին: Միևնույն հնչյունը յուրովի է իրեն դրսևորում տարբեր դիրքերում՝ բառասկզբում, բառա­միջում կամ բառավերջում, բաց և փակ վանկերում, բառակազմական կամ քերականական փոփոխությունների դեպքում:

Ինչպես հայտնի է, հնչյունափոխական երևույթները, որոնք ընդ­գրկում են տվյալ հնչյունի համանման բոլոր դիրքերը, ստանում են հնչյունական օրենքի արժեք, մինչդեռ այն հնչյունափոխական երևույթները, որոնք գործում են առանձին բառերի ու բառախմբերի սահմաններում, հետևողական, բացառություններ չընդունող հնչյունական օրենքի արժեք չեն ստանում: Այսպես, բառավերջի բաց վան­կում ի ունեցող բազմավանկ բառերում ձայնավորով սկսվող բաղադրիչ ավելանալիս չկա կայուն օրինաչափություն. ի – ն կարող է և’ սղվել, և’ պահպանվել՝ բարիբարություն, գյուղացիգյուղացիություն: Հիշ­յալ դիրքում նույն բառը արևելահայերենում և արևմտահայերենում դրսևորվում է տարբեր կերպ՝ առաջացնելով բառաձևերի տարբերու­թյուն: Հմմտ. գերանդիգերանդիավոր և գերանդավոր, խելացիխե­լացիություն և խելացություն

Միևնույն հղի արմատից բաղադրված հղանալ և հղիանալ բառա­ձևերը արևելահայերենում ստացել են իմաստային տարբերակվա­ծություն, որ արևմտահայերենում բացակայում է. երկու իմաստն էլ ամփոփվում են հղանալ բառաձևում: Դա առավել ակնհայտ է դառ­նում, երբ հակադրում ենք նույն արմատով կազմված այլ բառաձևեր. արևելահայերեն՝ հղիանալ, հղիացնել, հղիություն, և արևմտահայե­րեն՝ հղանալ, հղացնել, հղություն (…Ես քեզի հետ, ծանր ամիսին հղությանդ, այգիիս մեջ ման եկաԴՀ):

Քաղաքավարի (անքաղաքավարի) բառը արևմտահայերենում ունի քաղաքավար (անքաղաքավար) ձևը, այսինքնվարի մակբայա­կերտ վերջածանցը հանդես է գալիսվար ձևով: Ըստ երևույթին, այս բաղադրության մէջ ի – ն գիտակցվում է իբրև ածանց, ինչպես՝ թշնա­մի – թշնամություն, մորթի – մորթապաշտ, վայրենի – վայրենություն և նման այլ դեպքերում (Տե՛ս Գ. Ջահուկյան և ուրիշներ, Հայոց լեզու, I մաս, Ա. Պրակ, Եր., 1980, էջ 135):

Հակառակ երևույթն ենք նկատում հայելի ար­մատով կազմված բաղադրություններում. արևելահայերենը բառավերջի ի-ն սղում է, իսկ արևմտահայերենը, ընդհակառակր, պահում է: Այսպես, արևելահայերենի հայելագործ, հայելազարդ, հայելազուրկ, հայե­լավոր, հայելապատ, հայելացնել, հայելացվել, հայելափայլ և նման այլ ձևերի փոխարեն գերադասում է իով ձևերր՝ հայելիագործ, հայելիազարդ, հայելիազուրկ, հայելիավոր, հայելիապատ, հայելիացնել, հայելիացուիլ, հայելիափայլ:

Կանոնական փոշելաթ, փոշեկուլ կազմությունների հետ միասին արևմտահայերենը փոշեպատ ձևի փոխարեն տալիս է փոշիապատ բառաձևը, թեև մի քանի այլ բաղադրություններում ի – ն սղում է՝ փոշանոթ, փոշարձակ՝ այսպիսով դրսևորելով բացարձակ անհետևո­ղականություն այս արմատով կազմվող բաղադրություններում:

Մի քանի բառերում նկատելի է տարբերություն ի+ա=ե հնչյու­նափոխության մեջ: Ընդ որում դրանք խիստ մասնավոր բնույթ են կրում. լեզվի տարբերակները ընդհանուր առմամբ պահում են օրինաչափու­թյունը. շեղումները հանդես են գալիս առանձին դեպքերում: (Ա Հոդա­կապի և նրա ե դիրքային տարբերակին առավել մանրամասնորեն անդ­րադարձել ենք բառակազմության բաժնում): Այսպես, արևելահայերենը գերադասում է կղզիախումբ, կղզիաբնակ բառաձևերը, արևմտահայե­րենը՝ կանոնական կղզեխումբ և կղզեբնակ կազմությունները:

Մի շարք դեպքերում, երբ արևելահայերենում երկփակ ի ունեցող բառերի արմատները բառակազմության մեջ մտնում են հնչյունափոխված հիմքով, արևմտահայերենը գործածում է այդ բառերի անփոփոխ հիմքերը: Օրինակ՝ բջիջային, բջիջաւոր, ծիծմայր, կացինահար, կացինահարել, կացինահարություն, կացինել, շիլանալ, շիլություն, ջիլոտ, սիրտխառնուկ: Սրանց փոխարեն արևելահայերենն ունի բջջա­յին, բջջավոր, ծծմայր, կացնահար, կացնահարել, կացնահարություն, կացնել, շլանալ, շլություն, ջլոտ, սրտխառնուք:

Նույնը նկատվում է նաև միավանկ բառերի թվակազմության ժամանակ ՝ գրերգիրեր, սրտերսիրտեր, մսերմիսեր, վզերվիզեր, ծծերծիծեր և այլն:

Հիշյալ երևույթը ընդգրկում է նաև երկփակ ու ունեցող միավանկ բառերը, ինչպես օրինակ՝ ջրերջուրեր, տներտուներ, փռերփուռեր, թզերթուզեր, կրծքերկուրծքեր, սրբերսուրբեր, և այլն:

Ռետին արմատից կազմված ռետինապատ, ռետինային բառերը դրսևորում են հակառակ օրինաչափությունը. արևելահայերենում ի-ն չի հնչյունափոխվում, արևմտահայերենում ունենք ռետնապատ, ռետնային ձևերը:

Արևմտահայերենում ճիպոտ բառը ունի նաև ճպոտ հնչյունա­փոխված տարբերակը, որ ձեռք է բերել լրացուցիչ բառիմաստ՝ խմբա­վարի, նվագավարի փայտիկ կամ ջութակի կնտնտոց:

Էշ արմատը անշեշտ դիրքում գործածելիս արևելահայերենում գործում է էի հնչյունափոխությունը (էշ – իշուկ): Արևմտահայերե­նում բառարմատը մի քանի բարդություններում մնում է անփոփոխ՝ էշուկ, էշայծեամն:

Հնչյունափոխական նույն երևույթի մի հետաքրքիր դրսևորում է հանդիպում՝ կապված սեր (սէր) բառի հնչյունափոխության հետ: Արևմտահայերենում ևս սովորական են այս բառի սիրո, սիրով, սիրել և նման ձևերը, ուր գործում է է – ի ընդհանրական հնչյունափոխությունը: Սակայն արևմտահայ հեղինակներից մի քանիսի երկերում հանդիպում են նաև այս բառի անհնչյունափոխ կիրառության յուրահատուկ դեպքեր: Այսպես, Դ. Վարուժանը «Նավասարդյան» հանրահայտ բանաստեղ­ծության մեջ սեր բառը գործածում է ոչ սովորական սերին ձևով՝ բառը ենթարկելով ի հոլովման և գործածելով առանց հնչյունափոխության.

«Զի մենք հանուն Սերին, Սերմին, քու հին ցեղիդ

 Մարմարեն կույս,

Մենք, զավակներդ, օգոստափառ, պիտի կերտենք                         

Նո՜ր Արշալույս» :

  (Դ. Վարուժան, Երկերի լիակատար ժողովածու երեք հատորով, Եր., 1986, էջ 219):

Մենք հակված ենք բառաձևի կիրառությունը բացատրել սերին – սերմին բառերի մտազուգորդությամբ, հանուն որի հեղինակը կարևոր չի համարել քերականական և ձևային ինչ-ինչ հարցեր: Ուշագրավ է, որ Վարուժանը այս և մի քանի այլ հանգուցային բառեր գրում է մե­ծատառով՝ շեշտելու համար ղրանց ոչ սովորական իմաստով կիրառվելը:

Ռուբեն Սևակի մի բանաստեղծության մեջ դարձյալ հանդիպում է այս բառի անհնչյունափոխ ձևը.

«Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս,

Սիրտըս սերո՜վ խոցեցիր,

Սիրտըս ջահել՝ վարդի պես բաց,

Դագաղի պես գոցեցիր… »:

(Ռ. Սևակ, Երկեր (Հայ դասականների գրադարան), Եր., 1981, էջ 128):

Սիրովսերով հնչյունափոխական զուգաձևության մեջ ակն­հայտորեն առկա են երկու տարբեր բառեր՝ սիրով մակբայը (իբրև քա­րացած բառաձև) և սեր գոյականի գործիական հոլովը: Բերված օրի­նակում սերով բառը հանդես է եկել իբրև միջոցի անուղղակի խնդիր՝ հակառակ նրա հնչյունափոխված տարբերակի՝ իբրև ձևի պարագա սովորական կիրառության: Այսպիսով, հնչյունափոխական կանոնից շեղումը դառնում է բառակազմական յուրահատուկ միջոց՝ հեղինակներին հնարավորություն տալով գտնել րառի նորովի կիրառություն, որը կոնկրետ համատեքստում լիովին արդարացվում է՝ առանց, սա­կայն, հավակնելու այս բառաձևերը օրինականացնելու՝ իբրև լեզվական օրինաչափություն: Դրանք կարելի է համարել ընդամենը հեղինակա­յին լեզվի յուրահատուկ դրսևորումներ:

Շարունակելի…

 

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան, Արևմտահայերենի դասագիրք, Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ., էջ 15-19:

Advertisements