ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Պլղուրի  քուրդի գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Գարեգինը ոսկու արժեքից ավելացած 5 ղրշը տվել էր քեռակինին, բայց քանի օր կարող էինք սնվել: Գրեթե կիսասոված օրեր էինք անցկացնում. այսպիսի պայմաններում էինք: Երբ օրերից մի օր մեր բնակարանի մոտերքում սատկած մի կով հայտնաբերեցինք, առանց հետևանքի մասին մտածելու, մի մասից մի մեծ կտոր կտրեցինք, տարանք տուն: Քեռուս կինը խաշեց, հարձակվեցինք, ոչ թե կերանք, այլ լափեցին: Դրանից հետո իմ առողջական վիճակը վատացավ. լուծի բռնվեցի  և սկսեցի  օրըստօրե տկարանալ: Բանը հասավ այնտեղ, որ սկսեցի զառանցել, գիշերները վատ երազներ տեսնել և անկողնից փախչել: Մի գիշեր երազում տեսա, թե գնացել ենք Սեբաստիա, փոքր քույրս դրացիից օճառ է տանում՝ մեր տուն մաքրելու: Ես էլ այդտեղ եմ լինում և խնդրում եմ, որ մի քիչ սպասենք, որ միասին գնանք, սկսում եմ հագնվել, քեռիս արթուն է լինում: Հարցնում է՝ ինչ եմ անում: Ասում եմ՝ քեռի արդեն Սեբաստիա գնացել ենք, գնում եմ մեր տունը:

Քեռիս ուշքի  է բերում ինձ, պառկում, սկսում եմ լաց լինել: Մի ուրիշ գիշեր տեսնում եմ մորս, իբր, մայրս, մսով խափամա է պատրաստել ու ինձ ասում է՝ խե´ղճ տղաս, այս որքա՜ն ես նիհարել: Ես պնակով ճաշը դնում եմ սեղանին, ասում` կեր՝ մի լավ փորդ կշտացրու, պատառաքաղը վերցնում եմ և ուզում եմ մսի կտորը վերցնել, բայց ձեռքիս դատարկ է մնում: Ուզում եմ, որ, առանց պատառաքաղի, մսի կտորը վերցնել, նորից ձեռքիս դատարկ է մնում, ջղայնանում եմ և սկսում եմ բարձր ձայնով լալ: Այդ հոգեկան դրությունը շարունակվում է նաև ցերեկները: Օրըստօրե տկարանում եմ, աշխատանքի չեմ կարողանում գնալ, նստում եմ տան դռան կողքի պատի տակ,  մտածում եմ ու լալիս:

Մի անգամ քեռակինը եկավ-նստեց մոտս, ձեռքս իր ափի մեջ առավ ու սկսեց ինձ մխիթարել և հորդորել. «Տղա´ս, եթե դու խելքդ գլուխդ չհավաքես և  այսպես շարունակես, մի քանի օրից, դու էլ կխելագարվես: Այդ դեպքում, ով քեզ կխնամի, գնացողների մասին մտածելն ավելորդ է, ոչինչ չես կարող անել, դու քո մասին մտածի, որովհետև հիմա այնպիսի պայմաններում ենք, որ յուրաքանչյուրս մեր մասին պետք է մտածենք, ուրիշից օգնություն սպասելը ի զոր է: Մորեղբորս կնոջ խրատներն ինձ վրա լավ Continue reading

Advertisements

Հունիսի 30-ը` Զաքարիա մարգարեի հիշատակի օր


Հունիսի 30-ը` Զաքարիա մարգարեի հիշատակի օրՍ. Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է: Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքն ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից: Այն կոչվում է նաև հույսի գիրք, որ պատկերում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով:
Զաքարիայի մարգարեությունները վերաբերում են Ն. Ք. 520-517 թվականներին, երբ Զորաբաբելն ու Հեսուն վերականգնում էին Աստծո տաճարը Երուսաղեմում: Հենց այստեղ է, որ Զաքարիան, իբրև Տիրոջ մարգարե, սկսում է իր առաքելությունը հրեից մեջ և գործուն կերպով աջակցում տաճարի վերակառուցմանը:
Զաքարիայի մարգարեությունն արժեքավոր է ոչ միայն իր տեսիլքներով, այլև Քրիստոսի` Մեսիայի գալստյան մասին մարգարեություններով (Զաք. 9: 9 -10, 11:12-13, 12:10, 13:7): Նա մարգարեացել է Մեսիայի (Հիսուսի) գալուստը, Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ, խաչելությունը, գեղարդով խոցվելը, երեսուն արծաթով վաճառվելը և այլն: Հետագայում ավետարանիչները, պատմելով Հիսուսի կյանքի վերոհիշյալ դեպքերը, հիշատակել են Զաքարիայի մարգարեությունները: Համաձայն Մատթեոս ավետարանչի, Զաքարիա մարգարեն սպանվել է Տաճարում (Մատթ. 23: 35): Continue reading

Այսօր Սբ. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օրն է


Այսօր Սբ. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օրն էԾնունդով քաղկեդոնացի Կալիստրատոսը քրիստոսահալած Դիոկղետիանոս կայսեր բանակի զորականներից էր: Քրիստոնյա լինելու համար Կալիստրատոսին ձերբակալում են և պարկի մեջ դնելով՝ նետում ծովը:

Աստվածային հրաշքով քրիստոնյա զորականը փրկվում է մահից: Տեսնելով Կալիստրատոսի հրաշագործ փրկությունը` Քրիստոսի հավատքին են գալիս նաև զորականի 49 ընկերները և Կալիստրատոսի հետ միասին նահատակվում: Ղունկիանոս քահանան հայտնի է իբրեւ վարդապետ, քրիստոնեության քարոզիչ: Երկարամյա բանտարկությունից հետո նահատակվել է 312 թվականին: Continue reading

Տոն Սուրբ Մարիամ Աստվածածնի տուփի գյուտի


Տոն Սուրբ Մարիամ Աստվածածնի տուփի գյուտիՍուրբ Աստվածածնին նվիրված տոների շարքին հետագայում ավելացան նաև իր գործածած իրերին նվիրված տոները, որոնցից մեկն է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Հայոց Եկեղեցին հույներից է վերցրել Սուրբ Աստվածածնի գործածած տուփի գյուտին, ինչպես նաև` գոտու գյուտին նվիրված տոները:Տոն Սուրբ Մարիամ Աստվածածնի տուփի գյուտի

Ավանդության համաձայն` Սբ. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Continue reading

Այսօր Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր է


Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր

Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում:

Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները:

Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում Հայոց աշխարհում:

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Continue reading