Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Մկրտության արարողություն


Այսօր Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Մկրտության արարողություն տեղի ունեցավ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ 26 հոգի մկրտվեցին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքի անդամներին մկրտեց Տեր Վազգենը:

Տեր Հայրը բոլոր մկրտվող երեխաների համար արծաթյա խաչեր էր Continue reading

Advertisements

Հիսուս օրհնում է մանուկներին  


Հիսուս օրհնում է մանուկներին13Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։

14Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք,  որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»։

15Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց։

(Մատթեոս, գլուխ 19, 13-16)

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ


Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ

Սիրելի՛ փոքրիկներ,

Ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում ենք ձեզ և ձեր ծնողներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Մաղթում ենք, որ հասակ առնեք՝ լի հավատքով, շնորհներով և ձեր կյանքով ու գործերով դառնաք մեր Սուրբ Եկեղեցուն ու ժողովրդին արժանի զավակներ։
Բոլորին սրտանց մաղթում ենք նաև խաղաղ, անհոգ եւ երջանիկ մանկություն:

Այսօր Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է


Այսօր Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն էԱյս տարի հունիսի 1-ը Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան:

Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը:

 Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:Այսօր Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է

Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է Continue reading