Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Մկրտության արարողություն


Այսօր Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Մկրտության արարողություն տեղի ունեցավ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ 26 հոգի մկրտվեցին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքի անդամներին մկրտեց Տեր Վազգենը:

Տեր Հայրը բոլոր մկրտվող երեխաների համար արծաթյա խաչեր էր պատրաստել, որոնք օրհնելուց հետո նվիրեց նրանց:

Վերջում առաջնորդարանում տեղի ունեցավ հյուրասիրություն. բոլորը ճաշակեցին անհատ ձեռներեց Աշխեն Մարգարյանի կողմից պատրաստված տոնական տորթը:

Ավելացնենք նաև, որ տիկին Աշխենը խոստացավ, որ այսօրվա մկրտված բոլոր երեխաներն իրենց ծննդյան օրերին նվեր կստանան ծննդյան տորթեր:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements