ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Ազատում բանտից

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Վեցերորդ օրվա՝ ցերեկվա ժամը 3-ին, խուցի դուռը բացեցին և առաջարկեցին դուրս գալ ու շարժվել: Մաքուր հագնված, բարձրահասակ 30-35 տարեկան թուրք մի երիտասարդ, որ ճանապարհաշինարար ինժեներ է եղել, մեր անունները գրեց, հետո ասաց, որ համառ պայքարից հետո կարողացել է մեզ ժամանակավոր փրկել սպանդից և գնալու են Մալաթիայի Խարբերդ խճուղու մի հատվածում ճանապարհի նորոգման աշխատանք կատարելու:

 Բանտի բակից մեզ դուրս հանեց և տարավ գործիքների պահեստը: Այնտեղ մեզ տվեցին թի, բետար և, երկու ժանդարմ էլ ուղեկից տալով մեզ ճամփին, խոստացավ երկու ժամ հետո մեզ հասնել: Մյուս անհրաժեշտ պարագաներով պատգարակ հաց էլ տվեց: Շարքով դուրս եկանք քաղաքից, տեսնենք մի նոր քարավան, որը եզան սայլերից էր բաղկացած, որի մի ծայրից մյուսը 2 ք. մետրից պակաս չէր լինի, մոտեցանք, տեսանք, որ սեբաստացիներ են, հանդիպեցինք մեր տանտիրոջ տղայի՝ Միհրանի կնոջը՝ 2 անչափահաս երեխաներով: Հապճեպ պատմեցինք մեզ պատահած դեպքերը: Վերջինս ամուսնու վերարկուն տվեց մեզ ու առհավետ բաժանվեցինք:

Ժանդարմները շտապեցնում էին մեզ և արագ քայլերով քարավանից առաջ անցանք և հասանք Բեյ բունարից այն կողմ՝ ինքնաբուխ մի աղբյուրի: Ժանդարմները կարգադրեցին, որ այդտեղ սպասենք, մինչև կհասնի մեզ համար ուղարկվելիք հացն ու վրանները: Օրընդմեջ, բայց եկող չեղավ:

Այդ օրը մեզ հաց չէին տվել, հետևապես սոված էինք, ինչպես նաև մեզ ուղեկցող ժանդարմները: Սկսեցինք կասկածել և զանազան կարծիքներ հայտնել. ոմանք ասում էին. որ շատ հավանական է, որ մի ժամ հետո մի տասնյակ դահիճներ կգան և բոլորիս ձեռքերը կկապեն և կկոտորեն, ուրիշներ թե՝ սա դահիճների կողմից զվարճանալու համար սարքված խաղ է: Continue reading

Advertisements