ՎԱՂԸ ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է


Հունիսի 6-ը Խոր Վիրապի ուխտի օրն է:

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Ճանապարհաշինարարություն

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մեր աշխատանքի վայրը գտնվում էր Ֆոնճլարից 2 կմ դեպի Մալաթիա՝ վերանորոգումը կիսատ մնացած ճամփի մի հատվածին: Հաջորդ օրվանից աշխատանքն սկսեց: Մեկը քար էր ջարդում, ուրիշները հող էին փորում, իսկ ջարդված քարը և փորված հողը պատգարակով տանում ու ճամփի վրա էին լցնում:

Այսպես անցավ 15-20 օր և այդ ժամանակվա միջոցին եկավ-անցավ սեբաստացիներից բաղկացած մի քարավան, որոնց մեջ էին Դանիել քեռուս աղջիկները՝ Աղավնին և Սաթենիկը, ովքեր մեզ տվեցին մի վերմակ: Նրանց մեջ էր նաև Սեբաստաիայի Արամյան դպրոցի ուսուցիչ և «Եղեռնապատումի» հեղինակ Գափիկյան Կարապետը: Տղաներս հավաքվեցինք նրա շուրջը և պատմեցինք մեր ոդիսականը: Հետաքրքրվեց ու հարցրեց, թե ովքեր են մեր  ծնողները: Հորս չճանաչեց, ասացի, որ մայրս՝ Զալլախթյան է, և իր հուշերում նշում է, որ հանդիպել է Զալլախենց Հովհաննեսին՝ փոխանակ Ալեքսանդրյանին: Մեր մեջ էր նաև Գափիկյանի եղբոր որդին՝ Զարեհ Գափիկյանը, որ այժմ Ամերիկայում է, Սեբաստիայի վերաշինած միության նախագահը:

Եղբայրս ծանր աշխատանքին չէր դիմանում. սկսել էր հյուծվել, առանց դրան էլ, առողջ չէր, մանավանդ, որ լավ չէր սնվում: Մտածում էի, ինչ կլինի, քանի որ դեռ Ֆոնճլարումն էին, ուստի այսպես մտածում էի՝ արդյոք լավ չի լինի, եթե եղբայրս մերոնց միանար, թե´ այս ծանր աշխատանքից կազատվեր, թե´ մերոնց ունեցած բեռների մի մասը ինքը կտաներ և մերոնց կօգներ:

 Հաշվի առնելով  այդ բոլորը՝ մի օր աշխատանքից հետո նստած ճաշում էինք, սկսեցի այդ մասին խոսել, որ օրըստօրե հյուծվում ու տկարանում ես: Արդյոք լավ չի լինի, որ մերոնց միանաս, կարծես իմ այս խոսքերին սպասում էր, հանձնարարեց ինձ գնալ ինժեներից թույլտվություն վերցնել: Մեր տղաներից  3-4 տղա նույնպես ցանկություն հայտնեցին իրենց ծնողներին միանալ: Գնացի ինժեների մոտ ու խնդրեցի, որ մի քանի հիվանդ տղաներին թույլ տա, որպեսզի  գնան և իրենց ծնողներին միանան: Ինժեներն այդ տղաներին կանչեց իր մոտ և խորհուրդ տվեց, որ ճիշտ չեն անում, քանի որ դա իրենց համար ավելի վատ հետևանաքներ կարող է ունենալ, իսկ այստեղ մինչև ճամփի նորոգումը վերջանալը դեռ 15-20 օր կտևի: Այսպիսի պայմաններում 1 օրն նույնիսկ մեծ նշանակություն ունի, բայց տղաները չէին համոզվում և անընդհատ խնդրում էին, որ իրենց թույլ տա, որպեսզի ծնողներին միանան: Ինժեները ջղայնացավ և կանչեց ժանդարմներից մեկին, մի երկտող գրեց, տվեց նրան և պատվիրեց, որ այդ տղաներին տանի Ֆոնճլար, հանձնի ոստիկանությանը՝ երկտողի հետ միասին: Continue reading