Հակոբ Պարոնյան (1843-1891)


Հակոբ Պարոնյան (1843-1891)

Հակոբ Պարոնյան (1843-1891)

Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843թ. Ադրիանապոլիս քաղաքում: Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունների մասին մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Հակոբ Պարոնյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում, 1857 թ-ին ընդունվել է տեղի հունական դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատել է տարբեր հիմնարկներում, 1863 թ-ին գրական հետաքրքրությունների մղումով մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ ծանոթացել է Հարություն Սվաճյանի հետ, թղթակցել նրա խմբագրած «Մեղու» հանդեսին: 1868–70 թթ-ին աշխատել է Ադրիանապոլսում՝ եղբոր առևտրական գրասենյակում, այնուհետև վերադարձել է Կոստանդնուպոլիս, դասավանդել է նախ Մեզպուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում:

1871 թ-ից Պարոնյանը «Եփրատ» թերթի խմբագիրն էր, երգիծապատումներ է տպագրել «Մեղու» հանդեսում, իսկ 1872 թ-ին ստանձնել է հանդեսի խմբագրապետի պաշտոնը: 1874–77 թթ-ին խմբագրել է «Թատրոն» («Մեղուն» շարունակել է հրատարակվել այդ անունով), 1884–88 թթ-ին՝ «Խիկար» հանդեսները, աշխատակցել «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին, 1888 թ-ից դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում:

Պարոնյանը գրական գործունեությունն սկսել է թատերագրությամբ: Առաջին փորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թ.) կատակերգությունն էր, որին հաջորդել է «Ատամնաբույժն արևելյանը» (1868 թ.): Նրա ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրագրային երգիծանքն է: «Կսմիթներ» (1875–78 թթ.) և «Հոսհոսի ձեռատետրը» (1880 թ.) շարքերը երգիծական ինքնատիպ հանրագիտարան են, որտեղ արտացոլվել են ժամանակի ազգային և համաշխարհային կյանքի գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունները:

«Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (1880 թ.) շարքն ընդգրկում է 34 ակնարկ՝ ըստ քաղաքի թաղամասերի: Երգիծաբանը սուր ծաղրով պատկերում է նրանց քաղքենիական սովորությունները, վատ հակումները, օտարացումը սեփական ժողովրդից: Համայնքների կյանքում ոչինչ կատարյալ չէ. յուրաքանչյուրն ինքնաբավ ու ներփակ մի աշխարհ է, որ կարծես չի գիտակցում ներքին կապը մյուս թաղերի հետ, որոնց միասնությունից միայն կարող է ձևավորվել ազգային կյանքը:

«Քաղաքավարության վնասները» (1886–87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի: Հերոսներն օտարամոլության ու խաբեության զոհեր են՝ անհատականությունից զուրկ և բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով: Կենցաղային պատկերների հետևում Պարոնյանի երգիծանքն իրականության քննադատությունից հասնում է փիլիսոփայական մեծ ընդհանրացումների:  Continue reading

Advertisements

ԽՈՐ ՎԻՐԱՊ


Տեր և Տիկին Գրիգոր
և Օֆելյա Դերձակյաններին՝
Սբ. Խոր Վիրապ վանքի վերաշինության
ազնվափայլ բարերարներին

Այնտեղ, ուր քամի ու արև

Մենամարտում են իրար հետ,

Այնտեղ, ուր Աստծու ցանած արտեր

Փռում են կանաչ իրենց վարսեր,

Այնտեղ, ուր խրոխտ հայրը մեր ալեզարդ`

Հսկայաց հսկա լյառն Արարատ

Բազմել է ինչպես արքա անվեհեր,

Վեր է խոյացել մեր ժողովրդի ոգին ժայռացած,

Մեր կամքի ոգին` ապառաժ դարձած:

Ու դառնացած մեծ դյութանքից

Հրաշագեղ այս պատկերի,

Նրա տեսքից Continue reading

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՔԸ ՎԻՐԱՊԻՑ


ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՊԸ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Այսօր ժողովուրդք Հայաստանեայց

աշակերտեալք ճշմարտութեան ի ձեռն

սրբոյն Գրիգորի, օրհնեցէք զլոյսն

 անսկիզբն բարձր արարեք զնա յաւիտեան»:

(Շարակնոց)

 

Քրիստոնեական լույսի փառաբանության օրն է այսօր, որ Խոր Վիրապում 13 տարի անպատմելի տառապանքներ կրած եւ աստվածային զորակցությամբ ողջ մնացած Սուրբ Գրիգոր Լուսավորչի այնտեղից ելնելու օրից  տարածվեց մեր ժողովրդի սրտերի և հոգիներ մեջ: Եվ մենք դարձանք նախաշնորհյալ այն ազգը, որ աշխարհոմ առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեական կրոնը: Քրիստոնեական լույս գաղափարախոսությամբ շաղախված մեր արիական հոգին, սիրտն ու միտքը այդուհետ ընդմիշտ Տիրոջ հետ է: Այս տեսիլքը, այս երազը ուներ դեռևս օձերի և կարիճների ընկերակցությամբ, մութ վիրապի մեջ տառապող Սուրբ Գրիգորը, ինչպես նշում են մեր պատմիչները, և ինչպես նկարագրում է շարականագիրը. «Պարակից հոգեղինաց երկնային զօրացն սրբափայլ զգեստցինք Տէր Գրիգորիոս, ի Խոր վիրապին, իջեր, ի տղմին ի մէջ դառնաշունչ օձիցն, զի փրկեսցես զմեզ ի չար վիշապեն»: Նա «ջերմեռանդ աղոթքներով և հոգևոր սիրով» էր վերցրել իր խաչը: Ագաթանգեղոսը վկայում է, թե ինչպես էր նրա` Աստծու հետ հարատև հաղորդակից հոգին մրմնջում. «Շնորհներ տուր ինձ, Տեր, համբերելու այս դառը տանջանքները»: Նա հոգեկան խանդավառության մեջ էր չարչարանաց վիհում, քանզի, ինչպես առաքյալն էր ասում, նմանվում էր իր Տիրոջը. «Ես Քրիստոսի չարչարանքները իմ մարմնում եմ կրում»:

Պատմական փաստերի մեջ չխորանալով, հիշատակեմ, որ Տրդատ Մեծ արքան, Գրիգորին, որը հրաժարվել էր երկրպագել բագիններին, բազում կտտանքներից հետո նետել էր մահապարտերի գուբը` Խոր Վիրապ կոչվող վայրը, որպեսզի այնտեղ էլ նա, տաժանակիր կյանքով ապրելով, հոգին ավանդի: Այդ ընթացքում արքայի ձեռքով մարտիրոսվել էին Սուրբ Գայանյանք, ապա արքան հիվանդացել էր: Նրան միայն Գրիգորը կարող է փրկել, կարծում էր արքայի քույրը` Խոսրովիդուխտը: Continue reading