Շարունակվում է Մկրտության արարողությունը  Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Այսօր Երեխաների պաշտպանության օրվան նվիրված հերթական Մկրտության արարողությունը տեղի ունեցավ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ այսօր նույնպես մկտվեցին Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ և նրանց ընտանիքի անդամները:

Այսօրվա մկրտվողները Եղեգնաձոր քաղաքից և Քարագլուխ, Ագարակաձոր ու Վերնաշեն համայնքներից էին:

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված նախորդ նյութը կարող եք կարդալ այստեղ:

Լուսանկարները՝ Էդվարդ Բագրատունու

Advertisements