ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Ծնողներիս, քրոջս ու եղբորս եղերական վախճանը

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մեր ընտանիքի այդ 4 անդամները սոսկալի,  ողբալի և  սրտաճմլիկ ողբերգական վախճան են ունեցել: Այդ մասին ինձ պատմեցին աքսորը վերապրած ու վերադարձած Դանիել քեռուս աղջիկները՝ Աղավնին ու Սաթենիկը:

Մերոնք, երբ հասնում են Քոնջլարից երևացող սարի գագաթը, այնտեղ նեղ կիրճից անցնելիս քուրդերը հորս ու եղբորս բաժանում են քարավանից, ինչպես նաև քարավանում ողջ մնացած այն տղամարդկանց, որոնք կանացի հագուստով քողարկված չեն լինում: Նրանց տանում են քիչ հեռու գտնվող անդունդի մոտերքը, որը չի երևում քարավանի կայանից, հրամայում են մերկանալ ու առաջ շարժվել դեպի անդունդը: Անդունդի եզրին կանգնած են լինում կացինով զինված 2 քուրդ: Հայրս ու եղբայրս նույնպես մերկանում են. հայրս եղբորիցս առաջ է անցնում, երևի չի ուզում որդու սպանվելը տեսնել: Հորս կացինով խփում ու գցում են անդունդը, իսկ եղբորս փրկում է պատահականությունը. քուրդերից մեկը վերցրած է լինում սամսոնցի մի աղջիկ, երևի եղբորս ծանոթ է լինում և իր հովանավորից խնդրում է, որ եղբորս ազատ թողնեն: Շնորհիվ այդ աղջկա՝ եղբորս ազատ են թողնում: Վերջինս, սարսափահար, կիսախելագարված, գնում է մորս ու քրոջս մոտ: Կատարվում է ահավոր եղեռնը. խեղճ, թշվառ մայրս բաժանվում է երեք երեխաներից: Գազանաբար սպանված ամուսինը, կիսախելագարված, ահավոր սպանդից հրաշքով ազատված տղան ողբում են տառապանքի ընկերակիցների և իրենց հարազատների կորուստը: Բայց, ավա՜ղ,  առջևում դեռ ավելի ահավոր էր սպասում բազմաչարչար մորս, քրոջս, եղբորս ու իրենց թշվառ ուղեկիցներին:

Այդ հրեշատիպ, քուրդ կոչվածների շրջանից անցնող քարավաններից այնքան ծեր տղամարդկանց, պատանիների են անդունդը գցել, որ հետագայում նրանք, որոնք համարձակվել են չմերկանալ և կացինի հարվածը չստանալ, իրենց գցել են անդունդը և ընկել են դիակների վրա ու ողջ են մնացել: Այդպիսի դեպք ինձ պատմել է սեբաստացի Չուքասզյան Պարգևը:

Ինքը Պարգևը և իր ընկերը տեսնում են, որ Continue reading

Advertisements

Այսօր Ս. Նունե և Մանե կույսերի հիշատակության օրն է


 

Ս. Նունեն և Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ:

Սբ. Մանե կույս

Սբ. Մանե կույս

Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսն «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»:

Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց Հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323թ.):

Սբ. Նունե կույս

Սբ. Նունե կույս

Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո), հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով, մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում  են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից՝ քարոզում Տիրոջ Ավետարանը: Continue reading