Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան, 1860-1915թթ.)


Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան, 1860, գ. Թլկատին (Խարբերդի նահանգ) – 1915թ., հունիսի 20, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ:

Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան, 1860-1915թթ.)

Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան, 1860-1915թթ.)

Մանկությունից զրկվել է ծնողներից և մեծացել տնտեսական ծանր պայմաններում: Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը, որտեղ սովորել է գրաբար, քերականություն, աշխարհագրություն և թվաբանություն: Տարրական այս դպրոցն ավարտելուց հետո ուղարկվել է Չնգուշ գյուղը` ուսուցչի պաշտոնով: 1884 -ին նշանակվել է Սմբատյան վարժարանի ուսուցիչ: Այնուհետև նույն պաշտոնով աշխատել է Խարբերդի Ս. Հակոբ թաղամասի Կեդրոնական վարժարանում: Հիմնել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1887) և մինչև կյանքի վերջը եղել տնօրեն: Սպանվել է 1915-ի հունիսի 20-ին իր ծննդավայրի մոտ, մի ձորում:

Գրական ասպարեզ է մտել 1893-ին, Ափիար Արփիարյանի «Հայրենիք» օրաթերթում հրատարակելով գյուղական կյանքից վերցրած իր առաջին պատկերները, որոնք մեծ հետաքրքրություն են ստեղծել նրա նկատմամբ:Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» և այլ պարբերականների: 1894-1896 -ի հայկական կոտորածներից հետո Թլկատինցին պատկերել է արևմտահայ գյուղացու ողբերգական վիճակը, անօգնական մարդկանց, լքված կանանց, որբ երեխաներին («Գլուխդ ջուր դիր», 1896, «Վերջին տեղը», 1900, «Ճախրակին առաջքը», 1900): Թլկատինցու պատմվածքներում կենցաղային թեմաներն ու նկարագրություններն զուգորդվում են կերպարների հոգեբանական բնորոշմամբ («Հին հաւատքս», 1895, «Այգիիս փշենին», 1898 և այլն), մերկացվում են գյուղական միջավայրի բացասական երևույթները («Բամբակ բերան», 1907, «Ճնճղուկներուն դատաստանը», 1908):

Գրել է նաև պիեսներ («Էնդի դէմէն», 1902, «Զալըմ տղան», 1904, «Ճամփորդն ու ճամփեցողները», 1905, «Կտակը», 1911):  Continue reading

Advertisements

Այսօր Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրն է


 

Սբ. Ներսես Մեծ Հայրապետ

Սբ. Ներսես Մեծ Հայրապետ

Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Սբ. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծն անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռեւս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն եւ արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս:

 Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը եւ իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգեւոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները:

Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ Սբ. Ներսես Հայրապետի շնորհիվ, որը ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Սբ. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»:
Continue reading