ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


1դ. Հունարենից փոխառյալ բառերում գրաբարյան որոշ հնչյուն­ների (լ-ի փոխարեն ղ և ֆի փոխարեն փ) գրության պահպանում արևմտահայերենում։

 

 11072188_367425713450617_363708965_n

Հայտնի է, որ մեսրոպյան այբուբենը չուներ ֆ գիրը. այն հայերենում ներմուծվել է միջնադարում։ Այդ իսկ պատճառով հունարենի ֆ հնչյունը հայերենում փոխարինվում էր փով, ինչ­պես օրինակ ՝ philosophosփիլիսոփա, philosophiaփիլիսոփայու­թյուն, AphroditeԱփրոդիտե, phoinixփյունիկ և այլն։ Արևելահա­յերենը հիշյալ ֆ -ի դիմաց փ -ն պահում է սակավ դեպքերում, այն էլ սոսկ հնագույն բառաձևերում, ինչպես՝ փիլիսոփա, Փավստոս, Փռյուգիա, փասիան, …

Արևմտահայերենում ֆ – ի փոխարեն փ – ն պահող բառերի քանակը շատ ավելի ընդարձակ է. դրանց մեջ մտնում են նաև արևելահա­յերենում այս կանոնին ենթարկվող բառերը ՝ դելֆինդելփինդեղփին, սադաֆսատափ, ԱֆրիկաԱփրիկե, ամֆիթատրոնամփի­թատրոն, ԲոսֆորՎոսփոր և այլն։

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Հին հայերենն ուներ երկու լ հնչյուն՝ առաջնալեզվային և կատ­կային։ Վերջինս մաշտոցյան այբուբենում արդեն հանդես է գալիս իբրև ղ։ Այս երկու հնչյունները հաճախ միևնույն բառի մեջ հանդես էին գալիս իբրև լծակից հնչյուններ՝ ջիլջիղ, աղիանալի: Գրական արևելահայերենում այս բոլոր հնագույն ձևերը, բացի բառիմաստային տարբերություն ներկայացնողներից, տառադարձվում են լ– ով, ուստի կարելի է ասել, որ լղ աղերսը կորել է, և երկու լ-երը դադարել են առանձին հնչույթներ ներկայացնել։ Արևմտահայերենը ավանդապահ է նաև այս հարցում. այն պահում է ղ տառի գրությունը հնուց ավանդ­ված բոլոր ձևերում, ինչպես երևում է հետևյալ օրինակներում. Ալեք­սանդրԱղեքսանտր, արշիպելագարշիպեղագոս, Գալլիա Գաղղիա, դելֆինդելփին, դկուլդկուղ, Ելիսեյան դաշտերԵղիսեյան դաշ­տեր, ելուզակեղուզակ, լակիշ ղակիշ, լամպարղամպար, խլվրտյունխղվրտիւն, ՊլատոնՊղատոն, ՊլուտոնՊղուտոն, ՕլիմպոսՈղիմպոս, օլիմպիադաողիմպիատ, օլիմպիականողիմպիական և այլն։

Ինչ խոսք, բերված բառաձևերի զգալի մասը արդի արևմտահա­յերենում ընկալվում են իբրև հնաբան ձևեր և սոսկ ավանդույթի ուժով են տեղ գտնում բառարաններում։

Ըստ երևույթին հունարենի ազդեցության հետ պետք է կապել նաև արևելահայերենում բառասկզբում է-ով արտասանվող մի քանի բառերի եով գրությունը արևմտահայերենում՝ Ելլադա, ելլադական, Եպիկուր, եպիկուրեան, ինչպես նաև էլեկտր– արմատով կազմված բազմաթիվ բառեր՝ ելեկտրաբար, ելեկտրաբեր, ելեկտրաբոյժ, ելեկտ­րագէտ, ելեկտրադէտ, ելեկտրալամբ, ելեկտրալար, ելեկտրածին…։

 

Շարունակելի…

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան, Արևմտահայերենի դասագիրք, Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ:

Advertisements