ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորների այցը Խաչիկ գյուղ


Անվախ, հյուրընկալ և բերդի պես կանգուն. ահա այսպես կարելի է որակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղը և նրա բնակիչներին:

Սահմանամերձ գյուղերը գտնվում են մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում են և դա արտահայտվում է ոչ միայն տնտեսական և ֆինանսական ենթակառուցվածքներում օգնություն և օժանդակություն տրամադրելով, այլև կարևորվում է մեր սահմանները պահող և պահպանող գյուղերի հոգևոր և մշակութային կյանքը հարստացնելու խնդիրը:

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքը

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքը

Հենց այս նպատակով էր, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի աջակցությամբ` Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հունիսի 14-ին այցելեցին Խաչիկ համայնք:

Այցի նպատակը ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող հոգևոր ակումբի հանդիպումը սահմանամերձ գյուղում անցկացնելն էր: Continue reading

Advertisements

Ռուբեն Զարդարյան (1874-1915)


Ռուբեն Զարդարյան (1874, գյուղաքաղաք Սևավերակ (Սևերեկի գավառ) – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս: Հրաչ Զարդարյանի հայրը:

Ռուբեն Զարդարյան (1874-1915)

Ռուբեն Զարդարյան (1874-1915)

Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն: 1892-1903-ին ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում, ձերբակալվել քաղաքական գործունեության համար (1903-1904): 1905-1908-ին ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» օրաթերթը:

Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թերթերին Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլն): 1910ին լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս» (1912-ին` ֆրանսերեն, Փարիզում) գիրքը:

Անդրանիկ Օզանյան և Ռուբեն Զարդարյան

Անդրանիկ Օզանյան և Ռուբեն Զարդարյան

Գրել է չափածո և արձակ բանաստեղծություններ Մենաւոր ծառը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանութիւնը» և այլն) նորավեպեր («Սեւ հաւը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սէրը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթներ, լեգենդներ, գրականագիտական հոդվածներ:

Կազմել և հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (6 գիրք):

Թարգմանել է Մաքսիմ Գորկու, Վ. Կորոլենկոյի, Էմիլ Վերհառնի, Պ. Շելլիի, Վիկտոր Հյուգոյի, Օսկար Ուայլդի, Անատոլ Ֆրանսի երկերից: Continue reading

Այսօր Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օրն է


Այսօր Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օրն էՍ. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է որպես տասներկու վարդապետներից մեկը: Սբ. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների:

Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչյան մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, աղանդների հերքումների, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն:

Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), որն հռչակվել էր իր նվիրումով եւ սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի եւ պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար:

Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին եւ չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան Continue reading