ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորների այցը Խաչիկ գյուղ


Անվախ, հյուրընկալ և բերդի պես կանգուն. ահա այսպես կարելի է որակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղը և նրա բնակիչներին:

Սահմանամերձ գյուղերը գտնվում են մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում են և դա արտահայտվում է ոչ միայն տնտեսական և ֆինանսական ենթակառուցվածքներում օգնություն և օժանդակություն տրամադրելով, այլև կարևորվում է մեր սահմանները պահող և պահպանող գյուղերի հոգևոր և մշակութային կյանքը հարստացնելու խնդիրը:

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքը

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքը

Հենց այս նպատակով էր, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի աջակցությամբ` Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հունիսի 14-ին այցելեցին Խաչիկ համայնք:

Այցի նպատակը ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող հոգևոր ակումբի հանդիպումը սահմանամերձ գյուղում անցկացնելն էր: Տեղեկացնենք, որ Վայց ձորի մարզային երիտասարդական կենտրում գործում է հոգևոր ակումբ, որը վարում է Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը: Հանդիպումների նպատակը երիտասարդների հոգևոր դաստիարակությունն է, նրանց մեր Առաքելական Սուրբ Եկեղեցուն էլ ավելի մոտ դարձնելը: Եվ այս անգամ ակումբի հերթական հանդիպումը որոշվեց անցկացնել Խաչիկ գյուղում:

Հանդիպման մասնակիցները Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին ժամերգությանը, ապա այցելեցին նաև Քարակոփ կամ Խոտակերաց եկեղեցին, որը Հայաստանի նշանավոր վանքերից մեկն է:

Հոգևոր ակումբի հանդիպման ժամանակ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը խոսեց մեր ազգի ինքնության, բարոյական և քրիստոնեական արժեքների պահպանման գործում Հայ եկեղեցու դերի և նշանակության մասին:

ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորների այցը Խաչիկ գյուղ

Դարեր շարունակ Հայ եկեղեցին հայոց պետականության կայացման գործում իր ուրույն դերն է ունեցել: Եկեղեցին այսօր ներկա է նաև հայոց բանակում և մեր զինվորների կյանքում, ինչը մեծապես կարևոր է մեր զինվորի մարտական ոգին բարձր պահելու գործում: Խորհրդանշական էր, որ այդ մասին խոսվեց հենց Խաչիկ գյուղում, ուր մեր զինվորները բարձր մարտական ոգով և առ Աստված հավատով պահպանում են մեր սահմանները:
Խոսվեց նաև քրիստոնեկան արժեքները խեղաթյուրող աղանդների, դրանց վտանգի մասին` շեշտադրելով դրանց դեմ պայքարի կարևորությունը:

 

Աղբյուր՝ vdzor.mtaes.am

 

Advertisements