ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Ուրիշ ի՞նչ դեպքեր պատահեց մի ամիս տևող ժամանակաշրջանում

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Սկզբի օրերին սեբաստացիների 2 քարավաններից հետո, որոնց մասին արդեն նշել եմ նախորդ էջերից մեկում: Հաջորդը Մալաթիայի հայերի քարավանն էր, որը միայն կանանցից և հատուկենտ մինչև 13 տարեկան պատանիներից էր բաղկացած: 13 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց արդեն անխտիր սպանած  են լինում: Մալաթիացի այդ խեղճ  կանայք ականատես են եղել կամ հարևան թուրքերից լսել են Մալաթիա քաղաքի կողքից անցնող քարավանների հետ պատահած  ահավոր եղեռնագործություններին և լավ պատկերացնում էին, թե իրենց ինչ զարհուրելի վախճան էր սպասում, ուստի լալով, ողբալով՝ գնում էին դեպի ահավոր վախճան:

Նրանց հաջորդեց Կարնո (Էրզրում) հայերի քարավանը, որի տղամարդիկ զինված էին հրացաններով: Եկան ու անցան՝ մեզ զարմանք պատճառելով:

Մալաթիայի փոխկուսակալ դատախազը, ոստիկանապետը գնում են Ֆոնճլար և կարինցիներին խոստանում են Մալաթիայում բնակարան և հարմարություն տալ և առաջարկում են իրենց հետ գնալ Մալաթիա: Յուրաքանչյուրին հատկացվելիք բնակարանը որոշելուց հետո ընտանիքներին փոխադրեն: Կարինցիները հավատում են այդ սուտ խոստումներին և ճանապարհվում, իհարկե, զինված: Երբ հասնում են Բեյբունար կոչված  ձորը, առաջարկում են իջնել ձոր, քիչ հանգստանալ և մի բան ուտել սառնորակ ջրի կողքին: Նախապես ձորը շրջապատող բլուրների լանջերին թաքցրած են լինում ժանդարմների խուժանի խմբերը: Երբ միամիտ նստած ճաշում են, խուժանը  հարձակվում է գոռում-գոչյունով: Հարձակումը կատարվում է այնքան անակնկալ, որ դիմադրել չեն կարողանում, քանի որ մինչև ուշքի են գալիս և փորձում են զենք վերցնել, մեկը մյուսի հետևից բոլորին էլ սպանում են:

Դրանից մի քանի օր հետո հայ տղամարդկանցից բաղկացած երկու-երկու շարքով մի շարասյուն՝ 3-4 հարյուր հոգի, գլուխներն կախած, հլու-հնազանդ 8-10 ժանդարմների հսկողությամբ տարան դեպի Խարբերդ և ով գիտի՝ որտեղ բոլորին կոտորեցին:

Մալաթիա

Continue reading

Advertisements

Այսօր Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրն է


Այսօր Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրն էԿոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում) Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել:

Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է:

Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս վճռական ճակատամարտից առաջ Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում:

 Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Continue reading