Շախմատի առաջնություն՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան


Հունիսի 16-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Հայաստանի շախմատի հանրապետական ակադեմիայի Վայոց ձորի մարզի մասնաճյուղի պատասխանատու Աշոտ Խուդավերդյանի նախաձեռնությամբ Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ շախմատի առաջնություն՝ նվիրված շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան:

Այս առաջնությանը մասնակցում էին Եղեգնաձորի շախմատի դպրոցի սաները և մեծահասակ շախմատիստներ:

Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնության խոսքից հետո ազդարարվեց առաջնության բացումը:

Հաղթանակ մաղթենք իմաստուն խաղի մեր իմաստուն մասնակիցներին:

 

Թեմի լրատվության բաժին

 

Advertisements