Հոգևոր սպասավորությունը զինված ուժերում. Խաչիկ գյուղ


 

Advertisements

Այսօր Սբ. Թեոդիտոն Գաղատացու, Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օրն է


Սբ. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ՝ պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սբ. Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները եւ այլն:

Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով  ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա եւ Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև  Թեոդիտոնի մորաքույրը: Թեոդիտոնը այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու նրանց թաղել: Սակայն հայտնի է դառնում կատարվածը, եւ հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Continue reading