ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ նախկին աշխատատեղ և Ֆոնճլար

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հետևյալ առավոտ մեզ հայտնեցին, որ պետք է վերադառնանք, որտեղից որ եկել ենք, քանի որ մենք իրենց աշխատանքի համար պիտանի  չենք, փոքր ու տկար ենք, իրենց աշխատանքի համար ավելի մեծ և ուժեղ տղաներ են պետք: Ստիպված մեր ունեցածները  շալակած՝ վերադարձանք:

Երեկ ինժեները մեզ ճամփած ժամանակ ինձ խորհուրդ տվեց, որ հետաքրքրվեմ, եթե իսկապես կաթոլիկներին ներում է շնորհված, ապա առիթից օգտվեմ: Դրանով ուզում էր ասած լինել, որ քաղաքում մի կերպ մնամ, բայց ես այնքան էի շշմել, որ ամեն ինչի նկատմամբ անտարբեր էի դարձել, որ չմտածեցի առիթից օգտվել և մնալ քաղաքում:

Առավոտյան՝ ժամը 10-ի ժամանակները, հասանք մեր վրաններին և ի՞նչ տեսանք. տեղում մնացած տղաներն ինժեների վրանի առաջ շարված են, մեզ ևս կարգադրեց, որ առանձին կարգի շարվենք: Ինժեները, սաստիկ հուզված, տղաներին 3 խմբի էր բաժանում՝ մեծեր, միջակներ և փոքր ու տկարներ: Մեծերի մեջ էր Սանաթեյան Կարապետը: Իսկ իր հորեղբոր տղան միջակների խմբում էր, քանի որ Կարապետն ինժեների հետ մտերմացած էր և խնդրում էր ինժեներից, որ հորեղբոր տղին մեծերի խմբի մեջ առնի, որ միասին լինեն, բայց ինժեները չէր համաձայնում: Կարապետն իր այդ խնդրանքով այնքան ձանձրացրեց ինժեներին, որ վազելով՝ գնաց վրանը մտավ և վերադարձավ ատրճանակը ձեռքին: Ատրճանակը դեմ արեց Կարապետին և գոռաց՝ երևի մի անգամ ևս կրկնես այդ քո խնդրանքը, շան նման կսատկացնեմ քեզ: Դրանով ինժեները լավություն արեց Կարապետի հորեղբոր տղին՝ փրկելով անմիջական մահից:

Տղաներին 3 խմբի բաժանելուց հետո միջակ խմբի տղաներին մի ժանդարմի ուղեկցությամբ ճամփեց Մալաթիա՝ մեզ փոխարինելու, իսկ փոքրերիս ուրիշ մի ժանդարմի ուղեկցությամբ ուղարկեց Ֆոնճլար: Մեծերը մնացին իրար մոտ: Հետագայում պարզվեց, որ նույն օրը՝ երեկոյան, քաղաքից եկել են դահիճների մի ջոկատ, տղաների ձեռքերը կապել, տարել են մոտակա ձորում ու սպանել են: Մեր այդ հիսուն տղաներից ողջ են մնացել 4-ը. մեծերից՝ հողթարցի Դավիթը, Ճավյան Վարդանը, Գափիկյան Զարեհն և  ես:

Մեզ ուղեկցող ժանդարմը մեզ տարավ Ֆոնճլար և հանձնեց ոստիկանությանը: Ոստիկանապետը թույլատրեց այդ օրը հանգստանալ, իսկ վաղվա մասին հետո կասի, թե ինչ պիտի անենք: Որոշեցի առիթից օգտվել և գնալ աքսորյալների կայանը. կարող է ծանոթի հանդիպեմ: Գնացի կայան և սկսեցի  տալ այդ զարհուրելի ողբերգության վայրը, ինչպես արդեն նկարագրել եմ նախորդ  էջերում:

Հանդիպում եմ հորս քեռու թոռանը՝ Տիշտիշյան Պետրոսին, աշխույժ, ճարպիկ 11-12 տարեկան Continue reading

Advertisements