ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Պլղուրի  քուրդի գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Երեկոյան ոստիկաններից մեկին խնդրեցինք, որ մեզ մի վրան տա, որպեսզի պառկենք:Ոստիկանն ուզում էր մեզ բավարարել, բայց այդ միջոցին վրա հասավ ոստիկանապետը ու ասաց, որ հարկավոր չէ: Այդ մարդու ասած խոսքը մեզ լուրջ կասկածանքի մեջ գցեց. արդյոք այս գիշեր մեզ պիտի սպանեն, եթե ոչ, ինչո՞ւ վրանի կարիք չպիտի լինի:Սարսափը մեզ պատեց և մեզանից յուրաքանչյուրն իր կարծիքն  էր հայտնում: Որոշեցի, եթե մինչև վաղն առավոտ ողջ մնամ, ապա անպայման այդ ոճրագործների որջից կհեռանամ:

Ընկերոջս՝ Գարեգինի հետ մեկիս վերմակը տակներս փռեցինք, մյուսով ծածկվեցինք, պառկեցինք՝ իրար թիկունք արած:Սկսում եմ փախուստի մասին մտածել, բայց ո՞ւր գնալ և ի՞նչ ճանապարհով, նախ ունեցած դրամս վերջացել էր, երկրորդ՝ ո՞ւր գնալ՝ Մալաթիա, ինչպես մինչև քաղաք հասնելը, ոչ մի թուրքի, կամ քուրդի չհանդիպել:Թուրքի կամ քուրդի հանդիպելիս մահն անխուսափելի էր. մեզ կսպանեն՝ մեր հագուստներին տիրանալու, ուստի քաղաք գնալ հնարավոր չէ, իսկ  մնալ Պետրոսի մոտ, դա ավելի վտանգավոր է, մտածում եմ, մտածում, ոչ մի ելք չեմ գտնում: Լուսանալու մոտ էր, երբ Գարեգինը ձայն տվեց՝հարցնելով, թե քնել ես: Պատասխանում եմ՝ ինչ քնել, փախուստի մասին եմ մտածում, չեմ կարողանում մի ելք գտնել:Պարզվեց, որ նա էլ չի քնել: Գարեգինը թե՝ գիտես ինչ, արի´, եղբորդ մոտ գնանք:

Մորեղբայրս գտնվում էր Ֆոնելարից ոչ հեռու՝ Պլղուրի կոչված քրդաբնակ գյուղում, որտեղ տարել էին որպես ջրաղացապան՝ գյուղի ջրաղացներն աշխատացնելու:Իր հետ էին կինը, հարսը, աներձագի կինը,իր երկու փոքր երեխաներով Դանիել ու Հարություն մորեղբայրներիս 3 տղաները և Դանիելը՝  քեռուս աղջկա տեգրը՝ Հովհաննեսը: Այդ մասին ես ասել եմ Գարեգինին, բայց ինքս չկարողացա մտածել, որ նրանց մոտ գնամ: Գարեգինը շարունակեց ու ասաց, որ իր մոտ է մնացել թրքական մի ոսկի, որն առավոտյան շուկայում մանրել կուտանք և հաց ու պանիր կգնենք Ֆոնելարից: Դուրս գնալուց հետո կտրուկ արտերի միջով կգնանք մորեղբորս մոտ:Այդպես էլ որոշեցինք, իսկ գիշերվա մնացած ժամերին, խոսում էինք փախուստի ճանապարհին հավանական վտանգներից խուսափելու միջոցների մասին: Continue reading

Advertisements

Այսօր Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրն է


Այսօր Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրն էԴանիել մարգարեն Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից է: Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ VII-VI դարերի: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, որ դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարեւոր պաշտոն ստացել:

Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն  ամբաստանությունից փրկելով և հետո էլ Նաբուքոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար` Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածներ պաշտելու մեջ և պահանջում  թագավորից առյուծների գուբը նետել նրան:

Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ, սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետեւ ինքն ուղիղ է սրտով եւ որեւէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Continue reading