ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Պլղուրի  քուրդի գյուղը 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Աշխատանքի կեսօրվա դադարին Գարեգինի հետ գնացինք:

Նորից ուտելու բան գնեցինք, կերանք և իրենց գյուղերը վերադարձող քուրդերի հետ պահակային կետից դուրս եկանք և ուղղություն վերցրինք դեպի Պլղուրի:

 Գյուղը, որը երևում էր հեռվից, բլուրի լանջին էր: Արտերի միջից կտրուկ ճամփով, առանց որևէ մեկի հանդիպելու, մտանք գյուղ, հասանք մի տան առաջ, որի մոտակայքում՝ պատերի տակ, նստել էին մի քանի կանայք: Նրանցիցհարցրի Ստեփան քեռուս կնոջ՝ Աղավնիի ապրած տան տեղը: Ասացին, որտեղ որ կանգնած եմ, այդ տանն է ապրում:Դռնից ներս մտանք թե չէ, բակում կապված մի գամփռսկսեց հաչել:Այդ պահին քեռուս կինը  դուրս եկավ, մեզ, որ տեսավ, վախեցածի տեսք ընդունեց, մեզ ներս հրավիրեց:Պատմեցի մեր դրության մասին և ասացի, որ ցանկանում եմ քեռուս մոտ գնալ:Մեր առաջ ուտելու բան դրեց ու ինքը դուրս եկավ:Քիչ հետո վերադարձավ քուրդի մի աղջկա ընկերակցությամբ:Քրդի աղջիկը մեզ պիտի տաներ քեռուս մոտ, իսկ մենք տեղ հասնելիսնրան պիտի տայինք 5 ղրշ և անմիջապես ճանապարհվեցինք:Գյուղում կից անցնելիս հանդիպող գյուղացիք աղջկան ակնարկում էին, որ լավ որս է գտել, երևի ենթադրում էին, որ մեզ տանում է գյուղից դուրս կողոպտելու և սպանելու:Շուտով հասանք ջրաղաց և աղջկա 5 ղրշ տվինք ու ճամփեցինք: Continue reading

Advertisements