Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը


Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը2015 թվականի հուլիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, մարզպետի օգնականը, <<Վարդաձոր>> և <<ԱգրոԿամուրջ>> ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ:

Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հ. Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնց ընթացքում նա տեղում ծանոթացել է համայնքապետարանի, համայնքում առկա խնդիրներին: Նա նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը վարում է մարզերի համաչափ զարգացման քաղաքականություն և հնարավոր բոլոր միջոցներով օգնում է ՀՀ մարզպետարաններին՝ համայնքներին տարբեր ծրագրերի մեջ ընդգրկելով օժանդակել համայնքային հրատապ խնդիրների լուծմանը:

Մարզպետը նշեց, որ մարզում պատշաճորեն կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի կողմից նախատեսված ծրագրերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացումը մարզի մի շարք համայնքներում՝ Վայք, Ջերմուկ քաղաքային, Աղավնաձոր, Գետափ, Զեդեա, Մալիշկա, Ռինդ գյուղական համայնքներում, որոնց մեծ մասի բացման արարողություններին ինքն անձամբ ներկա է գտնվել: Նա հավելեց, որ նույն պատշաճությամբ իրականացվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Արցախյան ազատմարտի հաղթական ավարտի 23-րդ տարեդարձերի նվիրված միջոցառումները: Հ. Սարգսյանն ասաց, որ բարձր պատասխանատվությամբ կատարվել է ձմեռային զորակոչի առաջադրանքը և կազմակերպվել է նորակոչիկներին հադիսավորությամբ բանակ ճանապարհելու աշխատանքները:  Continue reading

Advertisements

Այսօր Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Ս. Պիստոսի, Ս. Ելպիսի և Ս. Ագապիի հիշատակության օրն է


Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են իմաստություն, հավատ, հույս և սեր:

Ս. Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Երիտասարդը վրդովվելով` իր բողոքն է հայտնում ժամանակի կայսր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Continue reading

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսություն Եղեգնաձորի ամֆիթատրոնում


Հուլիսի 28-ին Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Վայոց ձորի մարզում դիմավորելու և դեպի Արարատի մարզ ճանապարհելու նպատակով Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում  կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ մարզը դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեի վանքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վառած Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Համահայկական ամառային խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ Սեպուհ Բաղդոյանը (Ավստրիայի ներկայացուցիչ):

Ս. Բաղդոյանն իր խոսքում կարևորեց Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության գաղափարը և բարի երթ մաղթեց համահայկական խաղերին:

 Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Սրբազան Հայրը միասնություն, համախմբվածություն և հաղթանակ մաղթեց խաղերի մասնակիցներին և բոլոր ներկաներին:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. <<Վայոց ձորի համար մեծ պատիվ է ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը, որի երթը մեկնարկել է Պարսկաստանում, հասել է Սյունիքի մարզ, այնուհետև Վայոց ձոր
Խորհրդանշական է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացումն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչը կարևոր հարթակ է մեր պետության ու ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու առումով
Սիրելի վայոցձորցիներ, այս պատմական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնի, քանզի այս խաղերն այն եզակի մրցույթներից են, որտեղ չկան պարտվողներ: Համահայկական խաղերը ապացույցն են հայի միասնականության, համերաշխության ու ամեն պարագայում հաղթողի լինելու փաստի
Այս տարի Համահայկական խաղերին մասնակցում են մոտ 5000 մարզիկներ: Վայոց ձորի մարզական պատվիրակությունը բաղկացած է 62 հոգուց, որոնց շարքերում ընդկրգված 32 մարզիկներ հանդես կագան տարբեր մարզաձևերում>>: 

Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը հաջողություն ու հաղթանակ մաղթեց Վայոց ձորի մարզիկներին, Համահայկական Continue reading

Նորակոչիկների օրհնության արարողություն  Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում և Վայքի զինկոմիսարիատում


Հուլիսի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանն օրհնեց եկեղեցում հավաքված նորակոչիկներին:

Ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

Ավանդույթի համաձայն՝ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն օրհնված խաչեր նվիրեց նորակոչիկներին: Իսկ Տեր Գալուստ քհն. Սահակյանը նորակոչիկներին նվիրեց աղոթագրքեր, որոնք տպագրված են զինվորների համար:

Ըստ ավանդույթի՝ ամեն տարի Սբ. Գայանե եկեղեցու բակում է տեղի ունենում նորակոչիկների հրաժեշտի արարողությունը: Continue reading

Այսօր Ս. Մակաբայեցիների` Ս. Եղիազար քահանայի, Ս. Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է


Այսօր Ս. Մակաբայեցիների` Ս. Եղիազար քահանայի, Ս. Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն էՀին Կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիներով ու եղբայրներով ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, որն իր քաջագործությունների շնորհիվ ստացավ «Մակաբեոս» հունական անունը, որ նշանակում է «մրճահար, հարվածահար»: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ:

Ս. Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, ինչն արգելված էր ըստ հրեական օրենքի: Քանի որ նա մանկուց դաստիարակվել էր աստվածային պատվիրաններով ու օրենքներով, մերժում է այդ առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակվել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց հետո սուրբն ավանդում է իր հոգին` հետագա սերունդների համար դառնալով քաջության և ներշնչանքի աղբյուր: Continue reading