Երուխան (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի, 1870-1915)


Երուխան (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի, 1870, Կ. Պոլիս – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ:

Երուխան (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի, 1870-1915)

Երուխան (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի, 1870-1915)

Ծնվել է Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում: 1886-ին ավարտել է տեղի Ներսիսյան վարժարանը, ապա ընդունվել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարան, ապա ընդունվել է ծննդավայրի Ներսեսյան վարժարաններում։

1889-90-ին հանդես է գալիս մամուլում: Գրական առաջին փորձերին հաջորդում են մի քանի նովելներ: Առաջինը` «Պապուկը», լույս է տեսնում «Արևելքի» 1891-ի մայիսի 29-ի համարում: 1890 -ից աշխատել է «Արևելք»-ի խմբագրությունում։ 1891-1896-ին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է նովելներ:

1896-ի հունիսին Երուխանը պայմանագրով ձեռնարկում է «Ծաղիկ» հանդեսը որպես օրաթերթ հրատարակելու գործը։ Երբ ամեն ինչ պատրաստ էր հրատարակման համար, սկսվում է 1896-ի հայկական կոտորածը։ Երուխանը տեղափոխվում է Բուլղարիա, հաստատվում Վառնայում, որտեղից որոշ ժամանակ թղթակցում է «Բյուզանդիոն»-ին, Վարդան Մեշտուտճյանի օժանդակությամբ հիմնադրում «Շարժում» օրաթերթը (1898), հրատարակում «Շավիղ» հանդեսը (1900-ի մարտի 15-ից), գրում առաջին վեպը` «Մերժված սերը», ապա «Գաղթականները» վեպը, որն անվարտ է մնացել (տպագրվել է «Շավիղ»-ում):

Վառնայից նամակագրական սերտ կապ է պահպանում Փարիզում գտնվող Արշակ Չոպանյանի հետ։ Բացի այդ, աշխատակցում է նաև «Անահիտ» հանդեսին, որի էջերում էլ առաջին անգամ հանդես է գալիս Երուխան անունով։  Continue reading

Advertisements