Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն էՍ. Եղիսե մարգարեն (Եղիսե նշանակում է «Աստված փրկություն է») ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորություններ Գ և Դ գրքերում:

Եղիսեի գործած հրաշքներից են Դամասկոսի թագավորի զորավար`Նեեման ասորու բժշկությունը, Հորդանանի ջրերը բաժանելը, Երիքովի աղբյուրի ջուրը խմելու համար պիտանի դարձնելը, աղքատ այրուն քաղցից փրկելը` նրա ամանի միջի յուղն անպակաս դարձնելով, սամարացի կնոջ զավակին հարություն տալը և այլ հրաշագործություններ:

Ս. Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո: Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Ս. Եղիսեի մահից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Եղիսե մարգարեի տոնը նշվում է Հոգեգալստյան 5-րդ կիրակիին հաջորդող հիգշաբթի օրը։

 

Advertisements