ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


1ե. Երկհնչյունների հնչյունափոխության հետ կապված տարբե­րակներ.

Ամրոց Ուռհայում

Ամրոց Ուռհայում

Այս խմբի մեջ ընդգրկված են այն դեպքերը, երբ արևելահայերե­նում կամ արևմտահայերենում նկատվում են երկհնչյունների հնչյու­նափոխական շեղումներ ընդհանուր կանոններից:

Դրանցից առավել ընդհանրական բնույթ ունեն այ երկհնչյունի փոփոխությունները: Հանրահայտ է, որ այս երբեմնի երկբարբառը արևելահայ բարբառներում դառնում է է(ե).  այլէլ, այսէս, այնքանէնքան, հայրհեր, մայրմեր, գայլգել, քայլելքելել և այլն:

Արևմտահայ բարբառներում այը հնչյունափոխվելիս տալիս է ա. այսաս, այնան, այլալ, հայրհար, մայրմար, քայլելքալել և այլն:

Կան նաև երկհնչյունների հնչյունափոխական մի շարք շեղումներ, որոնք կրում են մասնավոր բնույթ և կապվում են կոնկրետ բա­ռաձևերի հետ: Այսպես, արյուն ձևույթի յու երկհնչյունը արևելահա­յերենում բառաբարդման ժամանակ կամ մնում է անփոփոխ և կամ սղվում է (արյունարբու և արնանման), մինչդեռ արևմտահայերենում վկայված են նաև յույա (իւեա) հնչյունափոխությամբ կազմվող ձևեր` արնագույնարյանագույն, արնագինարյանագին, արյունապաշտարյանապաշտ (արեանագոյն, արեանագին, արեանապաշտ): Հանդիպում են նաև արենագոյն, արենագին, արենակաթ, արենակից, արենաչափ, արենապաշտ, արենխում բառաձևերը, որոնք ակնհայտո­րեն կազմված են արյուն բառի սեռականի` եաե ընդհանրական հնչյունափոխությամբ: Continue reading

Advertisements