Վայոց Ձորի թեմ

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Advertisements

1ե. Երկհնչյունների հնչյունափոխության հետ կապված տարբե­րակներ.

Ամրոց Ուռհայում

Այս խմբի մեջ ընդգրկված են այն դեպքերը, երբ արևելահայերե­նում կամ արևմտահայերենում նկատվում են երկհնչյունների հնչյու­նափոխական շեղումներ ընդհանուր կանոններից:

Դրանցից առավել ընդհանրական բնույթ ունեն այ երկհնչյունի փոփոխությունները: Հանրահայտ է, որ այս երբեմնի երկբարբառը արևելահայ բարբառներում դառնում է է(ե).  այլէլ, այսէս, այնքանէնքան, հայրհեր, մայրմեր, գայլգել, քայլելքելել և այլն:

Արևմտահայ բարբառներում այը հնչյունափոխվելիս տալիս է ա. այսաս, այնան, այլալ, հայրհար, մայրմար, քայլելքալել և այլն:

Կան նաև երկհնչյունների հնչյունափոխական մի շարք շեղումներ, որոնք կրում են մասնավոր բնույթ և կապվում են կոնկրետ բա­ռաձևերի հետ: Այսպես, արյուն ձևույթի յու երկհնչյունը արևելահա­յերենում բառաբարդման ժամանակ կամ մնում է անփոփոխ և կամ սղվում է (արյունարբու և արնանման), մինչդեռ արևմտահայերենում վկայված են նաև յույա (իւեա) հնչյունափոխությամբ կազմվող ձևեր` արնագույնարյանագույն, արնագինարյանագին, արյունապաշտարյանապաշտ (արեանագոյն, արեանագին, արեանապաշտ): Հանդիպում են նաև արենագոյն, արենագին, արենակաթ, արենակից, արենաչափ, արենապաշտ, արենխում բառաձևերը, որոնք ակնհայտո­րեն կազմված են արյուն բառի սեռականի` եաե ընդհանրական հնչյունափոխությամբ:

Ույու. (ոյու) ընդհանրական հնչյունափոխությունը արևելա­հայերենում ունի սակավաթիվ բացառություններ (քույր, դույլ, նույն և մի քանի այլ օրինակներ): Առույգություն, թույնել, խարույկահանդես, կապույտանալ, կշռույթավոր, մակույկավար և մի քանի նման անհնչյու­նափոխ ձևերի փոխարեն արևմտահայերենը տալիս է առուգաբար, առուգութիւն, թունել, խարուկել, խարուկահանդէս, կապուտնալ, կշռութավոր, մակուկավար, մակուկել հնչյունափոխված ձևերը:

Արևելահայերենում նկատվում են նաև շեղումներ յաե (եաե) ընդհանրական հնչյունափոխությունից: Այսպես, արևելահայերե­նում սովորական են արբանյականավ, ժանյակազարդ, սենյակային անհնչյունափոխ ձևերը, որոնց դիմաց արևմտահայերենը միանշանակ ունի արբանեկանավ, ժանեկազարդ, սենեկային բառաձևերը:

Արևմտահայերենը պահում է նաև ոյ և եա երկբարբառ պարու­նակող բառերի նախկին գրությունը` անոյժ, անոյշ, այտոյց, մեղոյշ, ախոյեան, դայեակ, հայեացք, ցորեան և այլն:

Շարունակելի

Նյութը պատրաստեց թեմի լրատվության բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան, Արևմտահայերենի դասագիրք, Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ:

 

Advertisements