Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոն


Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոնՀին Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը:

Եկեղեցին Ուխտի Տապանակը մեկնաբանում է իբրև Աստծո ներկայության խորհրդապատկեր. սրբություն, որ մահացու է անարժանաբար իրեն դիպչողի և օրհնաբեր` մաքուր սիրտ ու ձեռքեր ունեցողի համար:

Տապանակը բազում խորհուրդներ ունի.

Այն խորհրդանշում է Քրիստոսի անապական Մարմինը, ինչպես նաև` առաջին հայրապետներին, մարգարեներին ու առաքյալներին:

Հրեշտակների հետ է համեմատվում այն, քանի որ նրանք բնությամբ անապական են ու անմահ: Տապանակի ձևը հաստատուն է և խորանարդաձև: Երկարությունը, որը երկուսուկես կանգուն է, խորհրդանշում է հրեշտակների անմահ կյանքը: Նրանք մեր հոգիների նման մշտենջենավոր են` ունեն սկիզբ և չունեն վախճան:
Տապանակի չորս օղերը և երկու լծակները նշանակում են, որ հրեշտակները քառանյութ աշխարհին են խնամածու, Աստծո երկու խնամածու զորությամբ` արարչական և արքունական: Տապանակում պահվող տախտակները նշանակում են, որ հրեշտակները բարին են վկայում պատվիրանները պահողների մասին:

Տապանակը նաև Սուրբ Մարիամ Աստվածածնին է խորհրդանշում: Նրա կարծր փայտը խորհրդանշում է Աստվածամոր անապական կուսությունը, ներսի ու դրսի ոսկին` հոգու և մարմնի միավորությունը խոսքով: Տապանակում պահվող մանանան Տիրոջ անապական Մարմինն է, գավազանը` այն, ինչը բխեց Հեսսեի արմատից, իսկ բուրվառը` անուշահոտության կրակը: Continue reading

Advertisements