Տիրոջ Պայծառակերպության տոնը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ Եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Այս տարի մեր Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվեց հուլիսի 12-ին: Տոնի օրը  Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ:

Եղեգնաձորի Սբ.Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագ Continue reading

Advertisements

ԱՅՍՕՐ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է


 Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա եւ

ուրախություն տվեց մեր սրտերին»:

(Սաղմոս 4:7)

ԱՅՍՕՐ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ ԷՍաղմոսերգուի այս հոգեզմայլ խոսքերն իմաստավորում են այսօրվա՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի ողջ խորհուրդը, որը ցնծությամբ  է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Հիսուսի Պայծառակերպության տոնը մեր Եկեղեցու որդեգրած Տերունի հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոների տաղավար անունը մեզ է փոխանցվել Մովսես մարգարեի հիմնած, Հին Ուխտի ժողովրդի կողմից մեծահանդես Տաղավարահարաց կոչված տոնի անունից, որը Եգիպտոսից դուրս գալուց հետո, նրանք տոնում էին տաղավարների մեջ:

Մենք՝ քրիստոնյաներս, այս սուրբ տոնի խորհրդին հաղորդակից դառնալու համար Հիսուսի պայծառակերպությանը վերաբերող ավետարանական հատվածների լույսով ջերմացնենք մեր հոգիները:

Մի  օր  Հիսուս, Կեսարիայի Փիլիպիե քաղաք կատարած ճամփորդությունից վերադառնալուց հետո, Հոր աոջեւ իր սիրտը բանալ՝ աղոթել ուզեց: Նա իր հետ վերցրեց երեք աշակերտներին՝ Պետրոսին,  Հակոբոսին եւ Հովհաննեսին ու բարձրացավ լեռը:

Ըստ ավանդության, դա Թաբոր լեռն էր, որը Նազարեթ քաղաքի մոտակայքում էր գտնվում: Բարձրանալով լեռը՝ երկար ճանապարհից հոգնած աշակերտները խորը քնեցին: Հիսուս աոանձնացավ նրանցից եւ սկսեց աղոթել: Հանկարծ նրա դեմքն ու զգեստները սկսեցին պայծառանալ, փայլել: Ինչպես Ավետարանն է ասում. «Նրա դեմքը փայլեց՝ ինչպես արեգակը, նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը»: Աշակերտները հանկարծ արթնացան ու քնաթաթախ ականատես եղան մի տեսարանի, որը երբեք չէին տեսել: Նրանք նայում էին իրենց Տիրոջը եւ տեսնում, թե ինչպես էին արեւի լույսից առավել պայծառությամբ փայլում Նրա դեմքն ու զգեստները: Հիսուսի կողքին կանգնած էին Հին Ուխտի սրբազնագույն անձերը՝ Մովսես եւ Եղիա մարգարեները, ովքեր Տիրոջ հետ զրուցում էին երկրային վերջին օրերի մասին: Պետրոս առաքյալը, շփոթված այս հրաշափառ տեսարանից, հանդգնեց միջամտել նրանց խոսակցությանը եւ ասաց. «Տեր, լավ է, որ մենք այստեղ ենք: Եթե կամենաս, երեք տաղավարներ կշինենք՝ մեկը քեզ, մեկը Մովսեսի, մյուսն էլ Եղիայի համար»: Continue reading