ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այդ գիշեր ես չկարողացա քնել, քանի որ նախազգում էի, որ առավոտյան մի անախորժություն կամ մի վատ բան է պատահելու: Եվ, իսկապես, առավոտյան դեռ արևը չծագած, տղաներից մեկը տնից եկավ ու հայտնեց, որ մեզ բոլորիս Ֆոնճլար են ուղարկում:

Երբ ջրաղացից դուրս եկանք, Հովհաննեսը, խոսքը Գարեգինին ուղղելով, ասաց. «Այս րոպեին մեզանից հեռացի′ր և մեզ մոտ չգա′ս: Եթե ոչ, հապա շան նման կսատկացնեմ»: Խեղճ Գարեգինը՝ լալով գնաց: Այդ օրվանից այլևս նրան չեմ հանդիպել և ես ինձ մեղադրում եմ, որ նորից նրան չպաշտպանեցի:

Ես ու Սենեկ փեսի եղբայր Հովհաննեսը չէինք ցանկանում գյուղ գնալ, քանի որ ես սարսափում էի նորից Ֆոնճլարը տեսնել, ուստի Հովհաննեսի հետ որոշեցինք իսկույն ևեթ բաժանվել տղաներից: Բաժանվում, անցնում էինք ջրաղացը սնող գետը, նստում ծառերի տակ ու խորհրդակցում, թե ինչպես կկարողանանք, առանց քուրդի, թուրքի հանդիպելու, հասնել Մալաթիա: Որոշում ենք, առանց ճանապարհ դուրս գալու, արտերի միջով գնալ: Հազիվ ոտքի կանգնեցինք, որ ճանապարհվենք, գյուղի քուրդերը մեզ տեսան, ձայն տվին, որ վերադառնանաք, ճար չկար, ստիպված վերադարձանք: Հասաք մերոնց, որոնք արդեն գյուղից դուրս էին եկել: Ի՞նչ խղճալի տեսարան. քեռիս մահամերձ վիճակում էր, էշի վրա նստեցրել էր հարսին: Քեռուս միակ տղու՝ Միրիճանի կնոջը, որ մի օր առաջ ծննդաբերությունից ազատվել էր, մի տղա էր ունեցել և իրեն տկար էր զգում, որի թևերից նույնպես բռնել էին՝ ի տես այս ողբալի տեսարանի: Ես սարսափեցի, մեր այդ ողորմելի, փոքրիկ քարավանը քուրդերին զվարճացնում էր՝ փոխանակ խղճահարվելու և թույլ տալու, որ մի քանի օր հետաձգվի, մինչև հիվանդների մահանալը կամ լավանալը, ընդհակառակը՝ հռհռում, ծիծաղում և ծաղրում էին: Անիծյալ ցեղ, մարդկության տականք, բացի սպանելուց, թալանելուց, ուրիշի թշվառության վրա ծիծաղելուց, ուրիշ բանի պետք չեն: Continue reading

Advertisements