Այսօր Եսայի մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Եսայի մարգարեի հիշատակության օրն էՍ. Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Ս. Եսայի մարգարեն վեհությամբ և հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և զանազան հարցերի մասին:

 Ճկուն միտք ունենալու շնորհիվ նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել՝ Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր կտակարանները կապող օղակն է:

Ս. Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա՝ «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու»: Continue reading

Advertisements